03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կողբ համայնքում հիմնանորոգվել է ներհամայնքային ավտոճանապարհը

ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն երթևեկել առավել հարմարավետ և նոր ավտոճանապարհով: «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է Կողբ գյուղի շուրջ 3.6 կմ երկարությամբ ներհամայնքային ավտոճանապարհը, որտեղ գտնվում են գյուղապետարանը, դպրոցը, գյուղամիջյան նորակառույց եկեղեցին, Նոյեմբերյանի անտառատնտեսությունը: Նշված ներհամայնքային ճանապարհը տանում է դեպի Մշկավանք եկեղեցի և «Փյունիք» մանկական ճամբար: Համայնքի […]

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հրանտ Մաթևոսյանի հիշատակին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:  Վարչապետը ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:  Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել կառավարության անդամներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ և աշակերտներ։ 

“Ծաղիկ Ռուբոն ու իրան հետևողները թող ստեղ չգան` վատ կլինի” /վիդեո/

Նոյեմբերյանի երկրապահները զայրացած են: Նոյեմբերյանի տարածաշրջանի ԵԿՄ գրասենյակում կայացած խորհրդակցության ժամանակ բազմաթիվ կարծիքներ հնչեցին, բոլորը խոսքները մեկ են արել. ՛՛Ծաղիկ Ռուբոն ու իրեն հետևող ազատամարտիկները հանկարծ ստեղ չգան: Թող ուրիշ տարածք պաշտպանեն, գալու են իրանց ընդդիմադիր  քաղաքականությամբ՝ առանց այն էլ թեժ մթնոլորտը սրեն: Ո՞վ ա նրանց կանչել ստեղ, Նոյեմբերյանում բոլորն էլ ազատամարտիկ են…՛՛: Ավելի ուշ, […]

Հաքերները կոտրել են Forbes-ի կայքը հատուկ նպատակով

Չինացի հաքերները կոտրել են Forbes-ի կայքը, հաղորդում է The Washington Post-ը` նկատելով, թե հաքերները ցանկացել են տեղեկություն ստանալ ԱՄՆ-ի ֆինանսական ու պաշտպանական ընկերությունների մասին։  Ի դեպ, վիրուսի զոհ կարող էին դառնալ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Forbes-ի կայք այցելած օգտագործողները։ 

Պայմանավորվել ենք փետրվարի 15-ից հրադադար պահպանելու մասին. Պուտին

Մինսկում Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից հրադադար հաստատելու մասին: Այդ մասին բանակցությունների ավարտին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է  РИА Новости-ն:  “Շատ բաների մասին ենք պայմանավորվել: Առաջին հերթին՝ պայմանավորվել ենք փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին”,- ասել է Պուտինը: […]

Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս հայտնեց, որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն […]

“Մամուլի ազատության ինդեքսում” Հայաստանը կրկին 78-րդն է

 “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային հկ-ն հրապարակել է “Մամուլի ազատության ինդեքս”-ի իր ամենամյա զեկույցը: Այստեղ նշված է, որ Հայաստանը “Մամուլի ազատության ինդեքսում” 78-րդ տեղում է`  պահպանելով  նախորդ տարվա իր դիրքերը: Հարեւան երկրներից Ադրբեջանը կորցրել է 2 հորիզոնական եւ զբաղեցրել 162-րդ տեղը: Նա վատագույն ցուցանիշներ ունեցող 25 պետությունների ցուցակում է հայտնվել։ Իսկ ահա Վրաստանը բարելավել է իր […]

Ռուսաստանում տարիք չեն հարցնում.՛՛սև ցուցակում՛՛ հայտնվածները /վիդեո/

Կառավարության շենքի առջև այսօր նորից հավաքվել էին այն մարդիկ,  ովքեր հայտնվել են ՛՛սև ցուցակում՛՛  ու դեպի ՌԴ նրանց մուտքն արգելվում է: ՛՛Կառավարությանը նամակ ենք գրել, բայց որևէ պատասխան չենք ստացել։ Այսօր ցանկանում ենք իմանալ թե ինչ է կառավարությունը մեզ համար նախապատրաստել՛՛,-ասաց մասնակիցներից Վարդան Կարապետյանը։  Հավաքվածները պնդում են, որ պատրաստ են մնալ Հայաստանում և այստեղ աշխատել, […]

601 միլիոն դրամ` ՀՀ արտադրանքի արտահանմանն ուղղված պետական ծրագրին

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը:Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ որոշման նախագիծը միտված է արտահանման` որպես գործիքի առավել ընդլայնված ոգտագործելուն. «Նախ արտահանման քաղաքականության մեջ մենք պիտի առաջնային ուշադրություն դարձնենք մեր արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը` նոր շուկաների ձևավորմանը, և այդ շուկաներում Հայաստանի […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 15-ին կմեկնեն Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը եւ Պիեռ Անդրյոն փետրվարի 15-ին կմեկնեն Ադրբեջան, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Ակնկալվում է, որ հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին համանախագահները մի շարք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, ինչից հետո մեկնելու են Երևան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի