31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ծայրահեղ քայլերի կգնան. թեժ իրարանցում կառավարության դիմաց/վիդեո/

Այս պահին «Նաիրիտի» մի քանի հարյուր աշխատակիցներ կառավարության շենքի մոտ հավաքված պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Նրանք իրենց ձեռքի փայտերով խփում են գետնին եւ բղավում են` վարչապետ:

Նաիրիտցիները զայրացած են, դժկամությամբ են խոսում անգամ լրագրողների հետ: Մեզ հետ զրույցում «Նաիրիտի» նախկին մամուլի քարտուղար, այժմ ակցիաները համակարգող խորհրդի անդամ Անուշ Հարությունյանը նշեց, որ երեկ նաիրիտցիները թեեւ կարճատեւ, բայց փակել են Նաիրիտ գործարանի հարակից փողոցը եւ այժմ պատրաստ են ավելի ծայրահեղ քայլերի:

Նրանք զայրացել են, որովհետեւ գործարանում այս պահին նոր պայմանագիր կնքած աշխատակիցները աշխատավարձ են ստացել, իսկ 25 ամսվա պարտք ունեցող նախկին աշխատակիցների աշխատավարձ ստանալու պահանջն այդպես էլ օդնում է մնում:

Մանրամասները`տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ