31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ուժեղացված հսկողությամբ դատարան են բերվել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին 29-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ): Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարան բերված անձինք ձեռնաշղթայված էին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչությունը կրկին դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատամբ որպես խափանման միջոց նախկինում կայացրած վճիռը վերահաստատի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստը սկսվել է, որից հետո դատավորը պետք է գնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ