25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համանախագահներն այսօր Մինսկում ԼՂ հարցի շուրջ հանդիպում կունենան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մինսկում հանդիպում կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ուրախ եմ միանալ համանախագահներին այսօր Մինսկում Բելառուսի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար»,- գրել է նա:

Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Որտե՞ղ կարող են գործակցել Քուվեյթն ու Հայաստանը

Հայաստանի հարաբերությունները արաբական աշխարհի հետ եղել են ավանդական բարեկամական, սակայն դրանք վերաթարմացնելու եւ նոր շունչ հաղորդելու անհրաժեշտությունը միշտ էլ լինելու է: Հատկապես կարեւոր է մեր երկրի տնտեսության համար նոր գործընկերներ գտնելը, նոր շուկաներ մուտք գործելը եւ համագործակցության ծրագրեր իրականացնելը այս տարածաշրջանի երկրների հետ: Այս տեսանկյունից հարկ է դիտարկել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրչահամյանը այցը նավթային պաշարներով […]

Հայաստանի և Քուվեյթի վարչապետները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Քուվեյթի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերն ընդունելու և Քուվեյթ պաշտոնական այց կատարելու համար և համոզմունք հայտնել, որ Հովիկ […]

Պլանային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

18 ամսական երեխան հրաշքով ողջ է մնացել` 14 ժամ մնալով գետն ընկած մեքենայում

Ամերիկայի Յուտա  նահանգում 1.5 տարեկան աղջնակը հրաշքով ողջ է մնացել ավտովթարից հետո: Մեքենան, որում եղել են երեխան եւ նրա մայրը, ընկել է գետը: Փոքրիկի մանկական բազկաթոռը ամրացված է եղել վարորդի հետեւում, եւ այդ հատվածը երջանիկ պատահականությամբ` մնացել է ջրից դուրս, ինչն էլ օգնել է փոքրիկին ողջ մնալ: Երեխայի մայրը տեղում մահացել է, իսկ աղջնակը 14 […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի ԱԺ նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր և խորհրդարանի անունից ողջունել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն և համոզմունք հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի