24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երեխային խլել է մոր գրկից ու գետը նետել

Օվսաննա Շողոտյանի պատմությունը

Օվսաննա Շողոտյանն իր ծծկեր երեխայի հետ քարավանով քայլել է, երբ մի թուրք մոտեցել է նրան ու հեռացրել քարավանից: Թուրքը մերժել է երեխայի գոյությունն ու նրան գետը նետել: Օվսաննան փորձել է գետը նետվել երեխային փրկելու, սակայն թուրքը թույլ չի տվել: Նա Օվսաննային տարել է իր տուն և ստիպել է իր կինը դառնալ, բայց Օվսաննան համառորենմերժել է, գրում է armeniangenocide100.org-ը:

Ովսաննա Շողոտեան իր ծծկեր երեխան կուրծքին կը քալէ կարաւանին հետ: Ճամբան թուրք մը Ովսաննան եւ փոքրիկը իրեն հետ կը տանի: Այս գազանը կը մերժէ երեխային գոյութիւնը իրենց հետ ու զայն Ալիս գետը կը նետէ:

 Ովսաննա գետը կը նետուի դստրիկն ազատէլու համար: Թուրքը Ովսաննային մազերէն քաշելով` զայն գետէն դուրս կը բերէ ու բռնի կերպով իր տունը կը տանի: Ովսաննա բացարձակապէս կը մերժէ անոր կինը դառնալ: Գիւղապետը Ովսաննան իր տունը կը պահէ:

 Երեք օր ետք Ովսաննա գետեզերք կ՚երթայ եւ իր փոքրիկին մարմինը կը փնտռէ: Շատ փնտռտուքներէ ետք, ան վերջապէս կը գտնէ իր հոգեհատորին անշնչացած մարմինը: Ովսաննա փոքրիկը կը սեղմէ իր մայրական կուրծքին եւ կը սկսի ձեռքերովը հողը փորել` զայն թաղելու համար: Գիւղապետն ու գիւղացիները կու գան եւ կը մասնակցին թաղման արարողութեան:

Գիւղապետը Ովսաննան կ՚ամուսնացնէ իր թուրք մէկ ազգականին հետ, որմէ ան կը ծննդաբերէ մանչ մը, որ զրկուած էր հօր ժառանգութեան իր բաժինէն` հայ մօրմէ ծնած ըլլալուն համար: Ովսաննա բնաւ չի հաշտուիր իր այս կեանքին հետ եւ կտակ կը ձգէ իր հայացած որդւոյն` գտնել իր հայ քրոջ հետքերը: Արդարեւ, երբ Ովսաննա կարաւանին հետ կը քալէր, երկրորդ դուստրը իրմէ խլեր Էին:

 Ովսաննայի հայացած թուրք որդին իր հայ քոյրը կը գտնէ Տամասկոսի մէջ: Ան Վարդավառ Գույումճեանի տիկինը` Շուշիկ Շողոտեանն էր:

 Հայկազուն Յ. Եափուճեան «Յիշատակարան  Րումտիկինի», հրատարակութիւն Րումտիկինի Հայրենակցական  Միութեան, տպարան  «Ատլաս» , Պէյրութ, 1967, 288 էջ: Ովսաննա Շողոտեան, «Մայրը` Իր Զաւակին Գերեզմանափոր», էջ 245-247:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ