Խոզի, տավարի, հավի մսի, բուսական յուղի, կարագի, այլուրի շուկաներում գերշահույթ կա

«Խոզի, տավարի, հավի մսի, բուսական յուղի, կարգի, այլուրի և մի շարք այլ շուկաների պարագայում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-ից մինչ 255 տոկոս ավելի գնով, այսինքն՝ տեղի է ունենում գերշահույթ, որից կարող ենք ենթադրել, որ գերշահույթ ստանում են ներկրողները»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ՏՄՊՊՀ-ի այս տարվա գործունեության մասին: Նա նշեց, որ հանձնաժողովը թերացել է իշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում։
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ պարենային շուակների հետ կապված բոլոր տեղերում ՏՄՄՊՀ-ն ուսումնասիրություններ արել է, քանի որ Զուրաբյանի նշած շուկաներն ունեն սոցիալական նշանակություն։ «Համաձայն օրնեսդրության՝ շահույթի չափը չարաշահման հիմք չի հանդիսանում, և մեր երկրում տնտեսվարողների շահույթը չի կարող հիմք հանդիսանալ, որ մենք այն դիտարկենք որպես չարաշահում։ Ես նաև պաշտոնապես հայտարարում եմ, որ այն շուկաները, որ դուք ներկայացրիք և նշեցք, որ 100-200 տոկոս շահույթ են ստանում, իրատեսական չէ և չի համապատասխանում իրականությանը »,-պատասխանեց Շաբոյանը հավելելով, որ որ մեր երկում չկան այնպիսի ոլորտներ, որ նման շահույթներ ունենան։
Ապա պատգամավորն անդրադարձավ Արտակ Շաբոյանի այն հայտարարությանը, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը մենաշնորհ ձևավորել է բնական գործընթացով, քանի որ այդ գործարանն այլ բան չէր կարող լինել։ Բայց ՏՄՊՊՀ նախագահը կրկին այլ կարծիք ունի և այս անգամ որոշեց խոսել օրենքի լեզվով։ Նա գտնում է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը շուկայում մենաշնորհով չի զբաղվում, քանի որ շուկայում շաքարավազ ներկրող այլ փոքր ընկերություններ կան։
«Համաձայն մրցակցության պաշտպանության օրեսդրության` մենաշնորհն այն երևույթն է, որին պատկանում է շուկայի 100 տոկոսը։ Եթե օրենքի տեսանկյունից վերցնենք, ապա պետք է նշեք, որ շաքարավազի շուկայում կան նաև այլ փոքր ներկրողներ։ «Ալեքս գրիգ» ընկերությանը պատկանում է 90 քանի տոկոսը»,- ներկայացրեց Արտակ Շաբոյանը։