16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հավերժ հիշատակ և խոնարհում` մեծ հայ» խորագրով միջոցառում նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի օրը նրա անունը կրող թիվ 29 ավագ դպրոցում կազմակերպվել էր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված «Հավերժ հիշատակ և խոնարհում` մեծ հայ» խորագրով միջոցառում, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ և վարչական շրջանների ղեկավարներ:  Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում տեղադրված երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրուն: ՀՀԿ Կենտրոնի, Ավանի և Նոր Նորքի տարածքային կազմակերպությունների երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում երիտասարդներն ու կրթօջախի սաները, ներկայացնելով Անդրանիկ Մարգարյանի անցած ուղին, նշել են, որ կազմակերպված միջոցառումն, ըստ էության, ևս մեկ առիթ է` խոսելու մեծ հայրենասերի, ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էր հայոց հողն ու երկիրը: Նրանք նաև ընդգծել են, որ երիտասարդ սերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ