28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գարեջրի շիշը` գլխին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութ դանակահարված տղա է մտել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վնասվածքով  բուժօգնության է դիմել 1992 թ. […]

17 ժամյա ջրամատակարարում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովի նվազագույնը 17-ժամյա ջրամատակարարում, իսկ 5-ժամյա դադարը կլինի գիշերային ժամերին: Միևնույն ժամանակ նշվել է, որ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված կլինի մայրաքաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսը: «Երևանում 17-ժամյա ջրամատակարարում ապահովելն իսկապես  […]

Քննարկել են

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ողջունելով հյուրին` ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումների արդյունավետությունը կրթության ու գիտության ոլորտում օրենսդրական բնույթի խնդիրների լուծման և փորձի փոխանակման տեսանկյունից: Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովում շրջանառվող կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները`  ՀՀ ԿԳ նախարարն […]

Դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է

Մարտի 23-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների գիտության և տեխնոլոգիաների նախարար Մարիո Մոնտեոյի հետ: Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Վարդանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Դեսպանը շեշտեց, որ Հայաստանում կան բազում բարձրակարգ մասնագետներ, որոնք համատեղ ծրագրեր են իրականացնում օտարերկրյա […]

Ինչպես են ահաբեկիչները գրավել Թունիսի թանգարանը /վիդեո/

Թունիսի ոստիկանությունը հրապարակել է «Բորդո» թանգարանում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են ավտոմատները ձեռնքերին` տղամարդիկ անցնում ցուցասրահներով, հայտնում է «Дождь» հեռուստաընկերությունը: Այժմ ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով Թունիսում ավելի քան 20 հոգի է ձերբակալվել: Հիշեցնենք, որ օրերս ահաբեկիչները ներխուժել էին Թունիսի թանգարան ու մարդկանց գերի վերցրել: Ահաբեկչության հետեւանքով 21 հոգի մահացան, իսկ ահաբեկչությունն […]

Սեյրան Օհանյանի հանդիպել է Նիկոլայ Բորդյուժայի և Ալեքսանդր Ստուդենիկինի հետ

  Մարտի 22-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը: Մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Նիկոլայ Բորդյուժայի և Ալեքսանդր Ստուդենիկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. […]

Դուք լիարժեք անկեղծ չեք. Փոստանջյանը՝ Շարմազանովին

«Դուք լիարժեք անկեղծ չեք, երբ ասում եք, թե չորս տարի եք աշխատել այս նախագծի վրա, ճիշտ կլինի պարզաբանումներ ներկայացնեիք, որ այսպիսի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունն է ժամանակին ներկայացրել, այն ժամանակ ՀՀԿ-ն ընդհանրապես դեմ էր, և մի քանի անգամ դեմ քվեարկեցիք»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը […]

Նա տիրապետում էր արվեստներից մեծագույնին՝ Ապրելո՜ւ արվեստին…

Ձյաձ Կարենը՝ Կարեն Ջանիբեկյանը, շա՜տ լուսավոր մարդ էր, հումորով, և ինքնաբավ։ Չեմ հիշում նրանից տրտունջ, բողոք կամ պարապ խոսք. նա միշտ ապրում էր այնպես, ինչպես որ ճիշտ էր գտնում։ Առանց « ճկվելու»։ Շատ էր սիրում Կյանքը, Կյանքն էլ՝ Նրան։ Մենք էլ նրան էինք շատ սիրում, մենք՝ ջահելներս։) այդպես էր մեզ դիմում .. և շարունակելու ենք […]

«Ավելի լավ է՝ ուշ լինի, բայց հիմնավորված» /վիդեո/

Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովը բարձրացավ խորհրդարանում գտնվող ասորի ու հույն համայնքի ներկայացուցիչների մոտ, ու նրանց հետ քննարկեց հայտարարության հետ կապված որոշակի հարցեր: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է եկել այստեղ, նա պատասխանեց, որ խմբագրական աշխատանք պետք է կատարվի, և դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի