11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ապրիլի 24-ին Օբաման կլինի՞ Երեւանում

Աշխարհի տարբեր երկրներից ապրիլի 24-ին Հայաստան կգան եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին կմասնակցեն բազմաթիվ պատվիրակություններ: Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի նախագահների մամլո ծառայություններից արդեն հաստատել են, որ նախագահներն այդ օրը կլինեն Երեւանում: Մի շարք երկրներ եւս բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կներկայանան Հայաստանում:

ԱՄՆ-ից, սակայն, դեռ որեւէ արձագանք չի եղել` ով է այդ օրը գալու հայաստան, ներկայացուցիչ լինելու է թե ոչ, եւ վերջապես` արդյոք ապրիլի 24-ին Օբաման կլինի՞ Երեւանում:

Henaran.am-ը տեղեկություններ ունի, որ ապրիլի 24-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Դիմեցինք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն, պարզելու համար, թե դեսպանատունը տեղյա՞կ է արդյոք, թե ԱՄՆ-ից ինչ ներկայացուցիչ կժամանի Հայաստան` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին:

Ի պատասխան` ԱՄՆ դեսպանատնից Henaran.am-ին տեղեկացրին` «ապրիլյան միջացումներին մասնակցող ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների մասին վերջնական տեղեկատվություն ունենալուն պես, մենք այն կփոխանցենք ՀՀ կառավարությանը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ