24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ նպատակ ունի ալյուրի հարստացումը

«Կառավարությունն առաջարկում է շուկայում արտադրված ցորենի ալյուրի 80-85 տոկոսը հարստացնել միկրոտարրերով և վիտամիններով, որը միտված է ՀՀ բնակիչների միկրոտարրերի անբավարարության պատճառով առաջացած առողջական խնդիրների վերացմանը, հիվանդությունների նվազմանը։ Համաձայն 2005 թվականի ՀՀ ժողովրդագրության և առողպջահաության հարցերի տվյալների՝ նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիք կանանց շրաջանում առկա է սակավարյունություն 30-25 տոկոսով»,-այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

Նա հետաքրքրվեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից, թե արդյոք  կան ուսումնասիրություններ սրա վերաբերյալ: Նախարարը պատասխանեց, որ սննդի հարստացման խնդիրը առկա է ամբողջ աշխարհում, և մի շարք պետություններ օգտվել են այս մեթոդից։ «Մենք ուսումնասիրություն ենք իրականացրել 2000, 2005, 2010 թվականներին և ժողովրդագրական և առողջապահական վիճակագրական տվյալների համաձայն՝ վերարտադրողական շրջանում գտնվող կանանց 12 տոկոսի մոտ առկա է եղել սակավարյունություն, երեխաների մոտ 24 տոկոս։ Սակայն արդեն 2005 թվականին կրկնապատկվել է>։

Առողջապահության նախարարը անդրադառնալով այլուրի հարստացմանն՝ ընդգծեց, որ աշխարհում հարստացվում է ոչ միայն այլուրն, այլև մի շարք այլ սննդամթերքներ։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ