18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Մենք այսօր աշխատանքների վերջը տեսնում ենք»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասպխանի ժամանակ հարց բարձրացրեց Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության, առանձին հատվածների կառուցման ժամկետների և ֆինանսական ներդրումների մասին` ընդծելով, որ շինարարության ժամկետներն անընդհատ ձգձգվում են: «Հյուսիս-հարավում աշխատանքները շարունակվում են, և անհանգստանալու խնդիր չկա»,- հավատացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` վստահեցնելով, որ «Տրանշ 1»-ն ու «Տրանշ 2»-ն անպայման կավարտեն այս տարի:

Գ. Բեգլարյանը նշեց, որ հյուսիսային կողմում կարծես թե խնդիր չունեն. «Արդեն կոնկրետ համաձայնագրերը ստորագրվել են Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ: Թալին-Գյումրի հատվածի գնման ընթացակարգը մեկ ամսվա ընթացքում կսկսվի: Արտաշատ-Ագարակ հատվածում դրամաշնորհի միջոցով նախագծեր ենք անում, և 304 կմ կրճատվում է` դառնալով 250 կմ, կան շատ թունելներ, իսկ Ագարակ-Քաջարան հատվածում 55 կմ կրճատվում է և դառնում է 42: Մենք թողնում ենք, որ նախկին ճանապարհը գործի, իսկ սա լինի այլընտրանքային լավ ճանապարհ»,- նշեց նախարարը` հավելելով, որ Եվրասիական բանկը 150 մլն դոլար է ներդնում Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում.

«Մենք այսօր աշխատանքների վերջը տեսնում ենք»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ