03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ ժողովրդի ընդհանուր շահը պահանջում է

Հայաստանի փաստաբանների պալատի Արմավիրի մարզային համակարգողի գրասենյակը, Արմավիրի մարզպետարանը և էջմիածնի քաղաքապետարանը, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի տանը կազմակերպել էին գիտաճանաչողական միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որին մասնակցել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի Արմավիրի մարզային գրասենյակի համակարգող Գուրգեն Գրիգորյանը, ով նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում Արմավիրի մարզային գրասենյակը կազմակերպում է արդեն երկրորդ անգամ, որի նպատակն է իրավական գնահատական տալը Ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի գործողություններին: Նրա խոսքով Փաստաբանների պալատում գործում է հանձնախումբ, որտեղ քննարկվում են ցեղասպանության ճանաչմանը հասնելուն իրավական գործընթացների մասին հարցեր:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ հայտնել է, որ հայերը պետք է էլ ավելի բարձրացնեն իրավագիտակցությունը, քանի որ այն հայ ժողովրդի ընդհանուր շահն է պահանջում:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել մարզի փաստաբաններ, ուսուցչուհիներ, մարզպետարանի աշխատակիցներ և դպրոցների աշակերտներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ