24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր կուսակցություն են ստեղծում

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը լիազորված է հայտարարել, որ ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբը մշակել է կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագիծ եւ առաջիկայում կհրավիրի հիմնադիր համագումար: Համագումարի օրը կհաղորդվի լրացուցիչ: «Քաղաքացիականպայմանագիր» միավորմանկառավարման խորհուրդ

Բարեբախտաբար

Երևանում ընթացող Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ համակարգող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նշենք, որ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն էր խոսել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին: «Եվրոպական կառույցներում ու կառույցներին կից կան մասնագիտական խմբեր, որոնք հենվելով եվրոպական կոնվենցիայի վրա՝ տալիս են գնահատականը: Բարեբախտաբար, կապված քաղաքական բանտարկայների առկայության հետ՝ դա […]

Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Ապարանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը

Մարտի 19-ին խորհրդարանում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հարգելի համանախագահներ, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի […]

«Քաղաքական կամք է պետք»

Հայաստանում բարեփոխումները սկսվել են 2001 թվականից`Հայաստանի ԵԽ-ին անդամակցելուց հետո՝ միջազգային պարտավորությունների բեռի տակ: Այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի համոզմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն արդեն դառը պտուղներ է քաղում: Ինչ վերաբերում է ընտրություններին ու դատական համակարգին, Մարուքյանի խոսքով` միայն լավ ընտրական օրենսդրություն ունենալով` ազատ ընտրությունների մասին խոսելը քիչ է. նախ […]

Սպասում են

Հերթական անգամ թուրք ազերին ուժեղացված ռազմական հարձակում է գործել հայ-ադրբեջանական շփման գոտում։ Բնականաբար, ոսոխի նենգ օպերացիան խափանվել է։ Բնականաբար, հայ զինվորականությունը հերթական անգամ ապացուցել է, որ բազում անգամներ գերազանցում է թշնամուն արիությամբ, անձնազոհությամբ, մարտական պատրաստվածությամբ։ Սակայն, դա մեզ չի մխիթարում։ Հերթական անգամ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձը կանխվել է հերոս հայորդիների կյանքի եւ առողջության գնով։ Եռասերունդ […]

2 զինծառայողների վիճակը կայուն ծանր է

ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ,մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի […]

Տիգրան Համասյանի փրկության պատմությունը

Երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանը շատ է ուզում հոգևոր երաժշտության իր մշակումները հնչեն իր նախնիների հայրենիքում՝ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում:  Տիգրանի նախնիները Կարսից են: Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա […]

ԵՄ-ն Հայաստանի համար խոշորագույն դոնոր է.Ադրիանո Մարտինես

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը նշեց, թե երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, ենթադրություններ եղան, որ ԵՄ-ի հետ բանակցությունները կավարտվեն։ «Բայց դրանք միայն ենթադրություններ են, ու ենթադրությունները սխալ էին»,-ընդգծեց նա: Նա նշեց, որ Հայաստանից արտահանումների մեծ մասը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, և նոր միայն Ռուսաստանին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի