06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուսուցողական ֆիլմեր հղիների համար

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության  պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Հայ Առաքելական եկեղեցու  «Հայեցակարգային» գրասենյակի տնօրեն Բագրատ Գալստանյանը և «Վորլդ Վիժն Հայաստան»միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանն  այսօր ներկայացրեցին Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանմաններկա իրավիճակը,  այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Մոր և մանկան առողջության պահպանումն  առողջապահության նախարարության հիմնական գերակայություններից մեկն է: Շարունակաբար կատարելագործվողռազմավարություններն ու ծրագրերը   միտված են մոր և մանկան առողջության  պահպանման ոլորտում տրամադրվող բուժօգնության որակի և մատչելիության ապահովմանը, վերահսկման և մոնիտորինգի գործընթացի բարելավմանը: Քայլեր են արվում մատուցվող  ծառայությունների փաթեթի  ընդլայնման, ընտանիքի առողջության բարելավման ուղղությամբ։ Ընդլայնվում են նաև կանանց  և հատկապես  նորածնային սկրինինգային ծրագրերը:

«Հղիության բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է հղիների և նրանց ընտանիքի  անդամների  իրազեկվածությամբ և խնամքով»,-ասաց Գայանե Ավագյանը` նշելով, որ մեզանում նախա և հետծննդյան խնամքը և  հսկողությունն արդեն իսկ սահմանված են չափորոշիչներով և հաջողությամբ իրականացվում են։ Մինչդեռ անելիքներ կան նախաբեղմնավորման խնամքի և հսկողության իրականացման գործընթացում։ Սա համեմատաբար նոր ռազմավարություն է ոչ միայն մեր երկրում։ Այդ ուղղությամբ նախարարության նախաձեռնությամբ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգայինինչը  պահանջում է  հղիության ընթացքի, փոփոխությունների,  հսկողության անհրաժեշտության  մասին  իրազեկության բարձրացում,  ՀՀ առողջապահության նախարարության  նախաձեռնությամբ , «Վորլդ Վիժն Հայաստան»  կազմակերպության հետ ստեղծել է ուսուցողական հինգ տեսաֆիլմ հղիության նախապատրաստվողների,հղիներիև մայրերի համար։ Դրանցում արտացոլված են ինչպես նախաբեղմնավորման, նախածննդյան և հետծննդյան խնամքը, այլև ծննդաբերության ընթացքը և, ընդհանրապես, առողջ ապրելակերպին վերաբերող շատ հարցեր։

«Մեր երկրում սա առաջին փորձն է, և հուսով ենք, որ այն մեծապես կնպաստի հղիության նորմալ ընթացքի ապահովմանը, հղիության շեղումների և բարդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև հղիների և նրանց ընտանիքների ակտիվ մասնակցությանը մոր և պտղի առողջության պահպանման գործում»,-ասաց Գայանե Ավագյանը։

Մոր և մանկան առողջության պահպանման խնդիրների լուծման գործում  իր  զորակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցին։ Առողջապահության  ոլորտում «Վորլդ Վիժնի» հիմնական աշխատանքն ուղղված է մոր և մանկան առողջության բարելավմանը`աջակցելովբնակչության գիտելիքներիհարստացմանըև բուժաշխատողների և բուժհաստատություների կարողությունների հզորացմանը:  

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ