10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրը ստիպել է դստերը հեռախոս գողանալ

Նախօրեին Չելյաբինսկում 34-ամյա կին է ձերբակալվել, ով ստիծել է իր 14-ամյա դստերը գողանալ դասընկերուհու հեռախոսը` 6 հազար ռուբլի արժողությամբ, հայտնում է “АиФ-Челябинск-ը: Ոստիկանները պարզել են, որ երեխային մայրն է ստիպել գողանալ դասընկերուհու հեռախոսը` ասելով, թե իրեն նոր հեռախոս է պետք: Երեխայի ուսուցիչները նրան լավ բնութագիր են տվել` ասելով, որ աղջիկն ինքնուրույն գողություն չէր անի, պարզապես […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Պրահայում

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովի, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի, Չեխիայում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Չեխիայի Ազգային թանգարանի հովանու ներքո Չեխիայի Ազգային թանգարանի երաժշտության թանգարանի շենքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերին» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով մասնավորապես […]

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կառավարության ղեկավարը կմասնակցի «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային տնտեսական համաժողովին, որին ներկա կլինեն մոտ 100 պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների պատասխանատուներ: Նախատեսվում է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ:

Արուսյակի 12 երեխաներից 10-ը ծնվելուց հետո մահացան

Արուսյակ Միրզոյանի պատմությունը 1897 թ., Կարս Հակոբ Հակոբյանը ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր հոր մորական կողմի նախնիների պատմությունը, թե ովքեր են նրանք եղել, որտեղ են ապրել, ինչ է պատահելնրանց հետ Ցեղասպանության ժամանակ և ինչպես է դասավորվել նրանց ճակատագիրը հետագայում: «Իմ տատիկի տատիկը՝ Արուսյակ Միրզոյանը, ծնվել է 1896-1898-ական թվականներին Բասենում: Ամուսնացել է Վարդան Միրզոյանի հետ ու տեղափոխվել […]

Ստեղծվել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողով և աշխատանքային խումբ

«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրության պահանջների կատարման նպատակով ներկայում մշակվում է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը և, միաժամանակ, ՀՀ Ազգային ժողովում քննարկման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Այդ հիմնարար ակտերի […]

Արեւային հզորագույն բռնկում է եղել. NASA /վիդեո/

NASA-ն հատուկ սարքավորումների միջոցով արեւի վրա հզորագույն բռնկում է արձանագրել այսօր: Արեւային բռնկումները ուղեկցվում են ուժեղ ճառագայթմամբ, սակայն դրանք չեն կարող անցնել մթնոլորտն ու որեւէ ազդեցություն ունենալ մարդկանց վրա, հայտնում է РЕН-ТВ-ն: Այսօր մագնիսային դաշտը բավական բարձր կլինի` կրկին կապված բռնկման հետ, ինչը մասնագետների խոսքով, կարող են զգալ գերզգայուն մարդիկ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի պապին գահակալության տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ: «Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո ծառայությունն ու հոգածությունն իրենց նպաստը կբերեն այս դժվարին օրերին ողջ աշխարհում խաղաղության, բարության և հանդուրժողականության հաստատմանը: Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ […]

Ցեղասպանությունն իջեցրին «Baby»-ի մակարդակի

Օգտատեր Գեւորգ Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկվանից բուռն քննարկում են Եվրատեսիլին ներկայացվելիք «Don’t deny» երգը ու ամենաբուռն բացասական արձագանքն առաջացրել է այն դրվագը, երբ Ինգա Արշակյանը իր մասը կատարելիս երգում է «Baby don’t deny», որը հայերեն կարելի է թարգմանել մոտավորապես հետևյալ կերպ. «Ազիզ, մի հերքիր»… Ժողովուրդ, Ձեզ լրի՞վ ա կտցրել։ Կարո՞ղ ա գիտեք […]

Բունդեսթագի պատվիրակությունը Հայաստան իր այցը սկսեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ

Մարտի 3-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած՝ Բունդեսթագի պատվիրակությունը Հայաստան իր այցը սկսեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Խորհրդանշական է, որ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության այցը Հայաստան կայանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Օզդեմիրը հայտնի է Հայոց […]

Ավետիսյանների հարազատները ներկա են գտնվել փորձաքննությանը

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։ Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։ Հիշեցնենք, տուժողների իրավահաջորդներն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի