05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պարտավոր չի

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին պարզբանումներ տալ «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրի հետ կապված:

Տեւական ժամանակ է այս ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց մոտ 18 ամսվա չվճարված աշխատավարձերը վճարել:

«Պիտի արձանագրենք, որ մենք ինչ խոստացել ենք, կատարել ենք: Ես ուզում եմ, որ բոլորը տեղյակ լինեն ու փողոցային խոսակցություններին տեղի չտան: Մեր վերջին հանդիպման ժամանակ ես իրենց ասել եմ, մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչև տարվա վերջ վճարելու ենք ամեն ամսվա աշխատավարձերը, մեկ անգամ էլ լրացուցիչ, իրենց խնդրանքով վճարել ենք փետրվար ամսին: Եվ եղել է պայմանավորվածություն, որ այլևս մեզ չդիմեն, գնան, իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն ու այնտեղ որոշեն: Սա կառավարության պարտքը չէ:

Մենք իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում կառավարության վրա լուրջ բեռ ենք ավելացնում»,-ասաց վարչապետը, ապա հավելեց, որ ծանր տնտեսական պայմաններում այդպիսի բեռ վերցնելն անընդունելի է:

Երվանդ Զախարյանը նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում ընկերությունում կրճատումներ են եղել, և իրենք խոստացել են, որ այն աշխատակիցները, ովքեր կմնան, ամեն ամիս վճարել աշխատավարձերը: Մնացած աշխատակիցների վերաբերյալ նախարարն ասաց, որ այն, ինչ նախագահի կողմից հանձնարարվել է, կատարվել է. մինչև հունվար ամսվա աշխատավարձերը վճարվել են:

Նախարարը շեշտեց, որ գործարանում կա գույք, որ նույնիսկ Նաիրիտի գործարկման ժամանակ անհրաժեշտ չի լինելու, որի վաճառքից որոշակի շարժ հավանաբար մոտ օրերս կլինի:

«Նախարարությունն ամեն ինչ անում է ընկերության կառավարման խորհրդի հետ միասին: Հանդիպում է եղել ակտիվիստների խմբի հետ ու հայտարարվել է, որ աշխատավարձի պարտքը կփակվի գույքի վաճառքից սպասվող գումարների հաշվին: Իրենց խնդրանքն է, որ կառավարությունը որոշակի վճարումներ անի, մինչև գույքի վաճառքը կլինի»:

Հովիկ Աբրահամյանը նախ ասաց, որ ընկերության վերագործարկումը կլինի միայն այն դեպքում, երբ հասկանան, որ այն արդյուանվետ է: «Բայց հիմա էներգետիկ համակարգի պրոբլեմներն են մեծ: Դուք ձեր այսօրվա գործող պրոբլեմները լուծեք, հետո նոր… Այսօր ձեր համակարգում, իհարկե ոչ ձեր պատճառով, կան մեծ պրոբլեմներ, այդ ճահիճը պետք է վերացնենք, հասկանանք՝ ոնց ենք վերացնելու, հիմա դուք ուզում եք նորից բեռ վերցնել:

Մենք ահագին բեռ ենք վերցրել, ամեն ամիս, ինչ նոր կառավարությունը ձևավորվել է, մոտ 400 միլիոնի չափ աշխատավարձ ենք վճարել լրացուցիչ: Մենք դրա պարտավորությունը չունենք»,-շեշտեց Հովիկ Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ