10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Լիբանանում

Մարտի 9-ին Լիբանանի «NDU» համալսարանի հանդիսություննների սրահում Հայ կաթողիկե պատրիարքարանի նախաձեռնությամբ և Լիբանանի կաթողիկե պատրիարքների և եպիսկոպոսական խորհրդի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Երեկոյին ներկա էին քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Երեկոյի բացումը կատարեց հասարակական գործիչ Ջորջ Քորդահին: Նա արաբերենով արտասանեց Ցեղասպանության զոհ, հայ մեծ […]

Ինչքան ժամանակ է պետք միասնական արժույթի անցնելու համար /վիդեո/

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ դեռևս վաղ է ԵՏՄ-ի տարածքում միասնական արժույթի հաստատման համար, ինչի մասին արդեն խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այսքան կարճ ժամանակահատվածում անցնել միասնական արժույթի դժվար է: Դեռ երեք տարի ժամանակահատված անհրաժեշտ է, որ այդ գործընթացը նորմալ փուլի մեջ մտնի: Երկրները դեռ պետք է իրար հարմարվեն տնտեսական հարաբերությունների առումով, նոր […]

Կետ ձուկը ճզմել եւ սպանել է զբոսաշրջուհուն

Մեքսիկայի լողափերից մեկում դժբախտ դեպք է պատահել: 35-ամյա կանադացի զբոսաշրջուհին լուրջ վնասվածքներ է ստացել ու մահացել այն բանից հետո, երբ նրան ճզմել է կետ ձուկը, հայտնում է Газета.ru-ն: Կինը այլ զբոսաշրջիկների հետ զբոսանավում է եղել, երբ հանկարծակի ջրից հսկայական կետ է դուրս եկել ու ընկել զբոսանավի վրա: Վնասվածքներ է ստացել միայն կանադուհին, ում անմիջապես տեղափոխել […]

Ինչո՞ւ «փչացավ» /վիդեո/

«Արևմտամետ և ռուսամետ արհեստական բաժանումը, որ կա Հայաստանում ինձ համար ընդհանրապես անընդունելի է, որովհետև հաճախ կուսակցության գաղափարախոսությունը բաժանում են` ռուսամետ, արևմտամետ կամ եվրոպամետ: Դա գաղափարախոսություն չի, դա նշանակում է` ինչ որ ուժի տրվել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական դաշտի անլիարժեքությանը և փետրվարի 12-ից հետո ընդդիմության ոչ համարժեք պահվածքին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Իշխանյանի խոսքով, փետրվարի  12-ից […]

«Don’t deny». Տեսահոլովակը, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ – 2015»-ում, պատրաստ է /վիդեո/

Այս տարի «Եվրատեսիլին» Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով՝ «Genealogy»: Հատուկ մրցույթի համար ձեւավորված խումբը կրում է «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny»  («Մի՛ ժխտիր»):

Ուորլիքը ողջունել է ՀԱՕԿ-ի որոշումը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկությամբ որոշել է, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական խաղերին, սակայն մարզիկներն անձամբ են ընդունելու մասնակցության որոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը ողջունել է Բաքվում եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը:«Լավ նորություն՝ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք մրցություններին: Հույս ունեմ, Ադրբեջանը կողջունի այդ որոշումը»,- գրել է ՈՒոռլիքը […]

Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցն Ինգա Արշակյանն է

«Genealogy» խմբի ամբողջական կազմը հայտնի է: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված և ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է: Հիշեցնենք, որ ավելի Henaran.am-ը հայտնել էր, որ հենց նա է լինելու հայաստանյան մասնակիցը: Նկատենք, որ շրջանառվում էր նաև Նունե Եսայանի անունը, սակայն վերջինս, մեր տեղեկություններով, հրաժարվել է մասնակցությունից: Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլին» Հայաստանը կներկայանա նոր խմբով […]

Գաղտնիքներ. Հայկական Ժամանակ

Մարտի 4-ին «Նուբարւսշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունե­ցած սպանության գործի ընթացքից գրեթե ոչինչ հայտնի չէ, գրում է «Հայկական ժամանակը եւ հիշեցնում, որ սպանվողներից մեկը հայտնի քրեական հեղի­նակություն Երրորդմասցի կոկիկն էր ու գործը հիմա գտնվում է ԱԱԾ վարույթում: ԱԱԾ-ն, իր հերթին, ժլատ է գործով տեղեկություններ տրամադրելու հարցում: երեկ ԱԱԾ մամուլի կենտրո­նից հետաքրքրվեցինք կա՞ն գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ, […]

Աղբամանի մոտ հայտնված «մերկ աղջիկները» ահաբեկեցին…/ֆոտո/

«Վայ, սրանք  ո՞վ են՝ վախեցա»,-Երևանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի կողքով անցնելիս լսեցի մի կնոջ ճիչ: Շրջվեցի ու հանդիպեցի  բավականին զվարճալի մի տեսարանի: Կնոջ բարձրացրած աղմուկից հետո բոլորը այդ կողմ էին նայում: Աղբամանից մի փոքր հեռու երկու մերկ տիկնիկներ էին ծառին հենված: Փաստորեն նրանք էլ ունակ են ահաբեկելու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի