19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ֆիզկուլտուրայի դասին ընկնելը ճակատագրական է դարձել սևանցի տղայի համար. նա օգնության կարիք ունի /տեսանյութ/

ՈՒթամյա Լևոն Ղուկասյանը ծնվել է 2006 թվականի օգոստոսի 31-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 2014 թվականի դեկտեմբերին դպրոցում ֆիզկուլտուրայի դասին խաղալիս թևի վրա վայր է ընկել և վնասել ուսը, ցավի պատճառով ծնողները դիմել են բուժօգնության, սակայն չկողնորոշվելով, թե երեխայի մոտ ինչ է, ուղղակի նշանակել են ցավազրկողներ, այնինչ երեխայի ուսահոդը բավականին այտուցվել է: Երբ վիճակն ավելի է ծանրացել, ծնողներն արդեն անհանգստացած կատարել են ՄՌՏ հետազոտություն. պարզվում է՝ դեպքը Լևոնի համար ճակատագրական է դարձել, երեխայի մոտ հայտնաբերվում է ոսկրային Սարկոմա՝ՅՈՒԻՆԳԱ տեսակը: Բժիշկները խորհուրդ են տալիս երեխային անհապաղ տեղափոխել Գերմանիայի Դաշնություն և բուժումն իրականացել այնտեղ, որի համար նախնական հետազոտություններն ու բուժման կուրսը կարժենան 25000 Եվրո:

Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին երեխայի բուժումն իրականացնելու համար, Լևոնի հոր՝ Գրայիկ Ղուկասյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16034004145011 ՀՀ դրամ, 16034004145012 ԱՄՆ դոլար, 16034004145013 Եվրո, 16034004145014 ՌԴ ռուբլի, SWIFT:ARMJAM22:

Լևոնի հայրիկի հեռախոսահամարն է՝ +37499 054510:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ