08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձևը

Գերմանիայի խորհրդարանում (Bundestag) որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին մեկ ժամանոց նիստ հրավիրել: Թուրքական ընդդիմադիր «t24.com.tr» լրատվակայքի համաձայն՝ նիստի ժամանակ պետք է քննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի բանաձև, որի նախապատրաստման համար բունդեսթագում ներկայացված չորս կուսակցությունների պատգամավորներից հատուկ ոչ պաշտոնական աշխատանքային խումբ է ձևավորվել, գրում է ermenihaber.am-ը:

Գերմանական «Tagesspiegel» պարբերականը տեղեկացնում է, որ ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների միջև բուռն քննարկում է սկսվել՝ բանաձևի նախագծում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ ընդդիմադիր «Ձախերի» (Die Linke) և «Կանաչների» (Die Grünen) կուսակցությունները կողմ են ցեղասպանություն եզրույթի կիրառմանը, մինչդեռ իշխանական կուսակցության և կուսակցական կոալիցիաների խորհրդարանական խմբերի ղեկավարները համաձայն չեն այդ մտքի հետ:

Ըստ  «Tagesspiegel»-ի՝ իշխող «Քրիստոնեական միություն» (Christlich Demokratische Union ) և «Սոցիալ- դեմոկրատ» (Sozialdemokratische Partei) կուսակցությունների՝ անցյալ շաբաթ ներկայացրած համատեղ տեքստի վերնագրում տեղ էր գտել «ցեղասպանություն» բառը: Սակայն ԱԳՆ-ի և խորհրդարանի կուսակցական խմբերի միջամտության արդյունքում տերմինը հանվել է վերնագրի հատվածից՝ թողնվելով միայն հիմնավորման բաժնում: Նշվում է, որ տասը տարի առաջ ևս բունդեսթագի բոլոր կուսակցությունների կողմից նմանատիպ որոշում էր ընդունվել:

Գերմանական թերթի գնահատմամբ՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարող է դիտվել որպես հարձակողական քայլ Թուրքիայի նկատմամբ: Բացի այդ, Թուրքիան կարևոր գործընկեր է «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ապրիլի 21-ին տեղի կունենա քվեարկություն, որի ժամանակ կոալիցիայի պատգամավորները կհաստատեն բանաձևի վերջնական տարբերակը: Ամենայն հավանաանությամբ, «ցեղասպանություն» բառն այլևս չի վերականգնվի վերնագրում: Սակայն նշվում է նաև, որ «Ձախերի» կուսակցության նախապատրաստած բանաձևի վերնագրում տեղ է գտել «ցեղասպանություն» բառը: Նախատեսվում է, որ ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում կայանալիք քննարկմանը իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների կողմից  կներկայացվեն բանաձևի երեք տարբեր նախագծեր: Հնարավոր է նաև, որ մինչ այդ փոխհամաձայնության գալով՝  կուսակցությունները հանդես կգան մեկ համատեղ նախագծով:

Աղբյուր` ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ