08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Տեսնում են, որ սայլը տեղից չի շարժվում»

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց, որով բարելավվելու է կառուցապատման ներդրումային դաշտը, կրճատվելու են անհարկի գործառույթները: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ որոշմամբ ներկայացվում է գլխավոր հատակագծերի հասատման, առանձին դրույթների փոփոխան և մանսավորապես հողերի կատեգորիաների կամ նպատակային նշանակության փոփոխության կամ հողամասերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերող գործառույթները:

Նախարարը նշեց, որ այս որոշումով զգալիորեն կրճատվում են այս գործառույթները, բարելավում է ներդրումային դաշտը և նաև անհարկի բոլոր կրկնությունները վերացվում են, ինչպես նաև ոչ նպատակահարմար գործառույթները վերացվում են: Նա հայտնեց, որ որոշումը քննարկվել և արվել է օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի հետ համատեղ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե քանի համայքններում կան գլխավոր հատակագծեր և քանիսում չկան, ինչին ի պատասխան նախարարը հայտնեց, որ 49 համայնքներից գլխավոր հատակագծեր ունեն 43-ը, իսկ գյուղական 866 համայնքներից՝ մոտավորապես 60-ը: «Մինչ հիմա հատակագծի ցանկացած փոփոխություն արվում էր նույն պրոցեդուրաներով, ինչ-որ գլխավոր հատկագծի հաստատման համար էր արվում ինչը շատ ծանր գործառույթ էր և ամիսներ էր տևում, հիմա մենք պարզեցրել ենք շատ»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ գյուղական համայնքների մեծ մասը հնարավորություն չի ունենալու վճարելու՝ գլխավոր հատակագիծ ձեռք բերելու համար, թեև դա իրենց շահերից է բխում և ազատվում են իրենց նախագծերը տարբեր նախարարություններին ուղարկելուց: «Հիմա տեսնում են, որ սայլը տեղից չի շարժվում օբյեկտիվ պատճառներով, որ համայնք կա տասը, քսան, կամ հինգ միլիոն բյուջե ունի, և պարզ է, որ չի կարողանալու այդ գումարը տրամադրել՝ գխավոր հատակագիծ ձեռք բերելու համար»,ասաց նա և առաջարկեց այդ հարցը քննարկել Արտակարգ իրավիճակների և տարածքային նախարարության, ֆինանսների նախարարության հետ:

«Մտածեք քննարկեք, մենք այս հարցում առաջընթաց չենք գրանցել և սպասելով ոչ մի հաջողության չենք հասել»,-ասաց նա: Նարեկ Սարգսյանը արձագանքեց, որ ստրատեգիան լիարժեք ձևավորված է, և շուտով քայլերը կանեն: «Առաջնահերթ պետք է առանձնացնենք բոլոր այն գյուղերը, որոնք քիչ են լինելու , սակայն անպայման պետք է հատակագիծ ունենան ինչ-ինչ առանձնահատկությունների պատճառով եթե պատմական, ճարտարապետաան արժեք ունեն, մնացած բոլոր գյուղերի հատակագծերը մտածում ենք մարզային տարաքային հատակագծում մշակենք և դրանց մեջ այդ խնդիրները լուծենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ