Կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 2.48 մլն. դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.1մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 410.2հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար […]





































