12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որքան կարժենա Զատկի սեղանը

Զատկի տոնից առաջ ինչպիսին է գնային քաղաքականությունը շուկայում եւ արդյոք թանկացումներ սպասվում են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ձվի գնային քաղաքականությունը պետության հսկողության տակ է, իսկ բրինձը չի թանկացել, ավելին` ինքնարժեքով է վաճառվում:

Ասուլիսին ներկա «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հավաստմամբ` թռչնարտադրողները խոստացել են, որ ձուն 3 դրամով էժանանալու է: Ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի ձու չի ներկրվելու Հայաստան. 

«Ի տարբերություն անցած տարվա` այս տարի պարսկական ձվեր չեն ներկրվում: Ձուն չի կարելի 300 կիլոմետրից ավելի տեղափոխել, դրա համար պետք է կենտրոնանալ տեղական արտադրության վրա»:

Զատիկը կարող ենք բավական համեստ նշել. սեղանին դնել չամիչով փլավ, գինի: Զատկի սեղանի համար սոցիոլոգի հաշվարկով անհրաժեշտ է 10 հազար դրամ: 

Ի դեպ, տոնի սեղանի, կերակրի հետ կապված հարցերը երկրորդական են: Գլխավորն այս ամենում հոգեւոր խորհուրդն է` Տիրոջը սրտով մոտենալը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ