Նաիրիտցիները չեն հանգստանա…/վիդեո/
Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող հարյուրից ավելի նաիրիտցիներ այսօր՝ կրկին հավաքվել են կառավարության մոտ եւ պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նրանք պաստառներով հարվածում են գետնին եւ բարձրախոսով վանկարկում «վարչապետ» «պատասխան» եւ «պարտքերի մարում»:
«Մենք հստակ գիտենք, որ մեր աշխատավարձերը մարվելու են, բայց մարման կոնկրետ ժամկետներ ենք պահանջում: Ժողովուրդը չի հանգստանա այնքան ժամանակ, մինչեւ իրենց չասեն, թե երբ են տալու աշխատավարձերը: Ծայրահեղ քայլերի դեռ չենք դիմում, քանի որ մեզ խոստացել են, որ աշխատավարձերն անպայման տալու են»,- մեզ հետ զրույցում ասաց գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ նաիրիտցիների 6 հոգանոց խումբը այսօր հանդիպելու էԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հետ:
Ավելի ուշ հովիկ Աբրահամյանը քննարկման հրավիրեց գործարանի 5 աշխատակցից բաղկացած պատվիրակությանը:
Ի դեպ մոր և պապի հետ ցույցի էր եկել նաև մեկուկես տարեկան Յուրան:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: