13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մինչև չնայենք, չեմ ստորագրելու այդ որոշումը. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված ակտիվների ամրացման և դրանք «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու վերաբերյալ: Վարձակալության պայմանագրի համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված ակտիվները՝ 1,057,937,782 ՀՀ դրամ արժողությամբ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ գույքի մասին է խոսքը. «Գույքը երկու մասից է բաղկացած, մի մասը իր հայեցակարգային միջոցներով է գնում և մյուս մասը, որ պահուստով գնված գույքն է»,- պարզաբանեց Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը: «Այ հենց այդ պահուստային միջոցներով գնված գույքի մասին եմ ես խոսում, ի՞նչ գույք է, այդ գնումները մրցույթով են կատավում: Պարո՛ն Կարապետյան, ես խնդրում եմ, մի հատ աշխատակազմի հետ այդ ցանկը նայենք, մինչև չնայենք, չեմ ստորագրելու այդ որոշումը»,- ասաց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ