10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ պարոն Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և մեր երկրում նրա ընթացիկ գործունեությունը, […]

Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի. Շարմազանովը Լիտվացի պատգամավորներին

Այսօր Լիտվայի խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանականների հետ: Մասնավորապես, Լիտվայի Սեյմասի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի և մյուս ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին: Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Ղարաբաղյան հարցի կարգավորումը […]

Սադոյանը գտավ ելքը

ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման հետ կապված հարցերով օրեր առաջ հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ քաղաքական կուսակցությունների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը  նշեց, որ քննարկվել է երկու հարց, որոնցից առաջինը վերաբերում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բանախոսը նշեց, որ բոլորը ցնցվել […]

Աշխարհ-ԽՍՀՄ. Հայաստան կգան համաշխարհային մի շարք աստղեր

Ինչպես հայտնի է, մարտի 28-ին Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է հանդիպում աշխարհի եւ ԽՍՀՄ հավաքականների միջեւ: Այսօր, մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խաղի կազմակերպիչ Արթուր Սողոմոնյանը ներկայացրեց թիմերի գրեթե վերջնական կազմերը: ԽՍՀՄ հավաքական 1. Ստանիսլավ Չերչեսով 2. Օտար Գաբելիա 3. Ալբերտ Սարգսյան 4. Վագիզ Խիդիատուլին 5. Օլեգ Ռոմանցեւ 6. Գեորգի […]

Շտապօգնության ավտոմեքենայում գտնվող բժիշկը մահացել է

Մարտի 14-ին, ժամը 20.55-ի սահմաններում, 1978 թ. ծնված Արամայիս Հ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է 1952 թ. ծնված Հրաչ Կ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենային, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը, ուղևորը, շտապօգնության ավտոմեքենայի վարորդը, շտապօգնության կայանի բժիշկը և բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նույն կայանի բաժնի […]

Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 20-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 20-ին` Աստանայում, որտեղ կքննարկեն Ուկրաինայի հարցն ու համաշխարհային տնտեսությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլը, տեղեկացնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ մարտի 12-ին և մարտի 13-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով Աստանայում պետք է կայանար երեք երկրների ղեկավարների հանդիպումը, սակայն հանդիպումից […]

«Մեր մարզիկներից ոչ մեկը չի վախենում մեկնել Բաքու»

Հայաստանի ձյուդոյի եւ սամբոյի ֆեդերացիաները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքվի Խաղերին հայ մարզիկների մասնակցությունը պարտադիր է, եւ իրենց նպատակն է պատվով հանդես գալ ու հաղթանակով վերադառնալ այնտեղից: «Մենք մարտական ոգի ունենք, մեր մարզիկներից ոչ մեկը չի […]

Պուտինը մարտական պատրաստվածության է բերում Հյուսիսային նավատորմը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ամբողջական մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմն ու Արևմտյան ռազմական շրջանի և Օդադեսանտային զորքերի առանձին միավորումներ: Անսպասելի ստուգումների են մասնակցելու 38 հազար զինծառայող, 3,36 հազար միավոր ռազմական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 ինքնաթիռ և ուղղաթիռ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է  РИА Новости-ն:

Դրամահավաք ազատամարտիկի բազմանդամ ընտանիքի համար

«Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը  հայտնվել է  ծանր կացության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն սպառվում է ժամկետը, որի ընթացքում խարդախության մեղադրանքով 6 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Ավետիսյանը պետք է որպես փոխհատուցում փոխանցեր դատավճռով սահմանված 2 հազար դոլարին համարժեք դրամը: Սարուխանյանի փոխանցմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի