01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Օմբուդսմենը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարին

Օմբուդսմենի բռնությունների կանխարգելման վարչության բժիշկ-փորձագետն այցելել է Պաշտպանին դիմած դատապարտյալին և ուսումնասիրելով վերջինիս բժշկական քարտը՝ պարզել է, որ կալանավորն ունի քրոնիկական պրոստատիտ, սակայն ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է ստացիոնար հետազոտում: 

Օմբուդսմենը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարին, ով տեղեկացրել է, որ հրավիրված բժիշկ մասնագետն իրականացրել է դատապարտյալի զննումը և նշանակել համապատասխան բուժում: Նախարարը հայտնել է, որ կատարվել են բոլոր հետազոտությունները, և դատապարտյալը գտնվել է ստացիոնար բուժման մեջ: Բուժումից հետո, սակայն, կալանավորի մոտ ախտորոշվել է քրոնիկական պրոստատիտի սրացում: 

Ներկայումս դատապարտյալ գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հսկողության տակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան մասնագետների հետ՝ անհրաժեշտ հետազոտությունները դարձյալ կազմակերպելու համար:

Ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ