20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միանգամից կտաքանա

Հանրապետության տարածքում մարտի 25-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին`արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին էապես չի փոխվի, 26-28-ին կբարձրանա 7-8 աստիճանով: Երևանում մարտի 25-ին, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է են տեղումներ, 25-ին բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն: […]

Համայնքների խոշորացում. Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում

Մարտի 19-ին Կառավարության նիստում հաստատված համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մեկնարկը, որը նախատեսում է 3 մարզում հանրաքվեների կազմակերպում, շարունակում է լայն քննարկումների և որոշ դժգոհությունների արժանանալ: Դրանց հեղինակները, հիմնականում, տարբեր համայնքների ղեկավարներն են, որոնք մտավախություն են հայտնում, որ համայնքների խոշորացմամբ կկրճատվեն որոշ աշխատատեղեր, կդժվարանա վարչարարության իրականացումը, և որ բնակիչները ստիպված կլինեն ամեն մի հարցով հարևան համայնք […]

Գյուղնախարարը մեկնել է Արագածոտնի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Այցի սկզբում նախարարը մասնակցել է Ապարան համայնքի արոտօգտագործողների սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր ժողովին, որի կազմում ընդգրկված են ավելի քան 150 ֆերմերային տնտեսություններ: Ժողովին մասնակցում էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, կոոպերատիվի անդամներ, ֆերմերներ: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման […]

Քաղաքական հարցեր բարձրացնող իմ ընկերների հետ թշնամիներ չենք … Անդրանիկ Մարգարյան /վիդեո/

Ութ տարի առաջ`մարտի 25-ին հանկարծամահ եղավ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա ընկերների ու բարեկամների խոսքով` մինչ օրս նրա տեղը բաց է մնացել: Մարդու նրա տեսակը համարյա չլրացվեց: Մարդասեր, բարի, հումորով, ավանդապաշտ ու հայրենասեր, գիտեր խոսքի արժեքը, գիտեր, որ պահին` ինչպես կողմնորոշվել: Քաղաքականության մեջ դեմ էր կտրուկ, “թուր-թվանքով” հարցեր լուծելուն : Գնահատում էր անգամ իրեն ամենասուր […]

Ոտքերով և բռունցքներով

Մարտի 22-ին, ժամը 19.30-ին, 1978 թ. ծնված Հենրիկ Ռ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ Ղուկասավան գյուղի 18-րդ փողոցում իր հետ վիճաբանել են նշված գյուղի բնակիչներ, 1958 թ. ծնված Արամայիս Ա.-ն և նրա որդիները` 1982 թ. ծնված Էդգար Ա.-ն և 1991 թ. ծնված Աբրահամ Ա.-ն, ինչի ընթացքում վերջիններս ոտքերով ու բռունցքներով հարվածներ են հասցրել […]

Երկրաշարժ Լոռիում

Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 20.01-ին (Գրինվիչի ժամանակ՝ 16.01-ին) ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 44.210: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ստորգետնյա ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել […]

Նորածնի դի է գտնվել Շիրակի մարզում

Շիրակի մարզում երեկ՝ մարտի 23-ին, հայտնաբերվել է նորածնի դի: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը  հաստատել է լուրի իսկությունը: Դեպքի առթիվ այսօր՝ մարտի 24-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով: Երեխայի մահվան հանգամանքները քննվում են:

ՀՀԿ-ի «Արարատը»

Մարտի 16-ին եթերում է արդեն նախկին «Լայմ» ՀԸ-ի հաճախականությամբ  եթերում է «Արարատ» հեռուստաընկերությունը, որը պատկանում է ՀՀԿ-ին: Հեռուստաընկերության ղեկավարությունը ստանձնել է կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ով որոշել է չլինել եղածներից մեկը` չվազել պահանջարկ-առաջարկի, ռեյտինգների հետեւից:  Որոշվել է բարձրացնել եթեր հեռարձակվող արտադրանքի որակը` շեշտը դնելով ինտելեկտուալ, ազգային-հոգեւոր արժեհամակարգի քարոզչության վրա: Եթեր են հեռարձակվելու պատմական Հայաստանի, ազգային մշակույթի, […]

Վարչապետի մոտ քննարկվել են տնտեսության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում, և ընդհանրապես, տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին, հնարավոր զարգացումներին, մեր երկրի տնտեսության զարգացմանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի