17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսանողուհին իմացել է իր հղիության մասին անմիջապես ծննդաբերության ժամանակ /ֆոտո/

20-ամյա ուսանողուհի Սոֆի Օլդրիջն իմացել է, որ հղի է միայն ծննդաբերության ժամանակ: Աղջիկն ինը ամիս շարունակ չի էլ պատկերացրել, որ հղի է, քանի որ ֆիզիոլոգիական որեւէ փոփոխություն չի զգացել: Աղջիկը հանկարծ մեջքի ցավեր է ունեցել, դիմել է բժշկի, սակայն նա աղջկան դեղեր է նշանակել ու ասել, որ ոչ մի լուրջ բան չկա:

“Բժիշկն ինձ դեղեր նշանակեց ու ասաց, որ կարող եմ գնալ տուն: Սակայն մի քանի ժամից ցավերս ուժեղացան, եւ մայրս ստիպված շտապօգնություն կանչեց”,- պատմել է աղջիկը:

Հենց շտապօգնության մեքենայի մեջ աղջկա ծննդաբերական ցավերը սկսել են, ինչը մեծ անակնկալ է եղել թե բժիշկների, թե բուն Սոֆիի համար, գրում է  FedPost.ru-ն:

“Ես պատկերացում անգամ չունեի, որ հղի եմ: գնում էի երեկույթների, խմում ընկերներիս հետ եւ անգամ մտքովս էլ չէր անցնում, որ երեխայի եմ սպասում: Իմ մարմինն ընդհանրապես չէր փոխվում, գուցե տարօրինակ է հնչում, բայց ես հղիության որեւէ նշան չեմ ունեցել: դրա համար պարզապես շոկի մեջ ընկա շտապօգնության մեքենայում: 30 րոպե անց ես արդեն պառկած էի` երեխան գրկիս: Երբ տուն եկանք, ոչ հագուստ ունեինք մանկական, ոչ մահճակալ ու այլ անհրաժեշտ պարագաներ”,- պատմել է աղջիկը:

Սոֆին, սակայն, նշում է, որ շատ ուրախ է տեղի ունեցածի համար:

“Ես Թոմասի հետ աշխարհի բոլոր գանձերը չեմ փոխի: Ես այդպես եմ անվանել իմ փոքրիկ տղային”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ