10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հարևանիս ծեծեցին ու 10 տարեկան երեխուն ուդառ կպավ /վիդեո/

«Մեր տները վերցրեցին ու մենք հայտնվեցինք դրսում: Քանի տարի մենք պայքարում ենք: Ասում են՝ եղեռն, եղեռն….մեր բոլորիս ծնողները Վանից են գաղթել ու այսօր մեր նկատմամբ նույն եղեռնը եղավ»,-մեզ հետ զրույցում ասաց Հյուսիսային պողոտայի նախկին բնակչուհին: Նա նշեց, որ ինքը սեփական տուն է կորցրել և 800 քմ հողամաս:

«Ես չէի ուզում հեռանալ կենտրոնից և ուզում էի տուն ստանալ նույն տեղում»,-ասաց տարեց կինը:

Բնակիչները մեկը մյուսին չզիջելով արտահայտում էին իրենց բողոքը: Նրանք պահանջում են կառավարությունից կրկնակի հաշվարկ անել և իրենց վճարել տարածքների իսկական արժեքը:

«Մարդիկ կային չէին ուզում դուրս գալ, կողքիս հարևանին ծեծեցին ու 10 տարեկան երեխուն ուդառ կպավ»,-պատմեց բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ