14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 34-րդ կմ-ում փետրվարի 27-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքները Լոռու ճանապարհաշինարարների կողմից վերացվել են: Նախորդ գիշերվանից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

«Այդ ժամանակ մի 7 հոգի սպանվեց և բռնաբարվեց 5 հոգի»/վիդեո/

Այսօր «Հենարան»  մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ  հայ փախստականների «Ահազանգ» ՀԿ նախագահ Գրիշա Օգանեզովը նկատեց, որ մենք շարունակ ապրում և խոսում ենք միայն Սումգայիթի ողբերգությամբ, սակայն քիչ ենք անդրադառնում Գանձակին: «Նույն օրը՝ փետրվարի 27-ին ջարդեր սկսվեցին նաև Գանձակում՝Կիրովաբադում: հայկական թաղանաս կար Գանձակում ու թուրքերը չկարողացան ոչ մի բան անել, քանի որ հայերը շատ էին ու […]

Մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դայիչի» մոտոցիկլետը և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Ադրբեջանահայերը պահանջում են տարածքային փոխհատուցում»/վիդեո/

«Ադրբեջանը իր ցեղասպանության գործողությունները սկսեց այն ժամանակ, երբ Արցախի ժողովուրդը հայտնեց իր ազատ ապրելու կամքը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած հանդիպմանը ասաց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլյանորա Ասատրյանը: Ասատրյանը ուզում է բոլորի ուշադրությունը հրավիրել մի կարևոր փաստի վրա.«Ադրբեջանահայ փախստականների խնդրի քաղաքական բաղադրիչի վրա»: Թե ինչ արձագանքներ են եղել միջազգային հանրության շրջանակներում և […]

Այսօր Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրն է

Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն […]

Ադրբեջանը պարզապես պատրաստ չէ ընդունել ժողովուրդների ազատ դիրքորոշման իրավունքը. պատմաբան /վիդեո/

«Ընդունված է համարել, որ 1988 թվականի սումգաիթյան ոճրագործությունը դա Արցախի ժողովրդի ինքնորոշման ազատ արտահայտման դեպ ուղղված առաջին ոճրագործությունն էր, սակայն իրականում սումգաիթյան ոճրագործությունը դա Ադրբեջանի կողմից իրականացված տասնամյակների ընթացքում էթնիկ զտումների քաղաքականությունն է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Մելքոնյանի դիտարկմամբ 1921 թվականից հետո այն  ինտերնացիոնալի գաղափարախոսությունը , որը փորձում […]

Անօթևան ընտանիքի գոյատևման միակ միջոցը…/վիդեո/

Գյումրու տնակային շատ ավաններ, հատկապես քաղաքի ծայրամասերում գտնվողները, մեկուսացած են քաղաքից և կարծես վերածվել են առանձին համայնքների՝ համայնքի ներսում:Դրանցում բնակվողներից առավել ծանր է մանկահասակ երեխաներով ընտանիքների վիճակը: Այդ ավաններում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ: Եվ բազմաթիվ են այն երիտասարդ […]

Հայերը վթարի են ենթարկվել ՌԴ-ում

Փետրվարի 28-ին, ժամը 02.00-ին ՌԴ ԱԻՆ հյուսիս կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին` Զալսկի շրջանի Պսինադուխա գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը և «Մերսեդես Վիտո» մակնիշի 17DS707 պ/հ միկրոավտոբուսը, ինչից Նալչիկի և Զալսկիի ԲԿ-ներ հոսպիտալացվել ՀՀ քաղաքացիներ Ե.Ե Մանուկյանը (ծնվ.1942թ.) և Կ.Ա. Ավդուլյանը (ծնվ.1993թ.): Բժիշկները տուժածների առողջական […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, բացառությամբ արևելյան շրջանների, կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով: Երևանում՝  Փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների […]

Կնոջ պատճառով կռիվը ավարտվել է սպանության փորձով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն կրելու և երկու անձանց սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված