18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Տղեք Հովոն մահացավ, մեր լավ ընկերը էլ չկա»/ֆոտո/

«Բալա ջան էնենց ուժեղ պայթուն էր, մեզ թվաց թե մեր թաղամասը պայթեց, բայց պարզվեց, որ տուննա պայթել։ Բոլորս դուրս վազեցինք, երեխեքը լացում էին, մինչև հիմա էլ վախեցած ենք, երևի մենք բոլորս կհրաժարվենք գազ օգտագործելուց»,-մեզ հետ զրույցում հուզմունքով ասաց  Ավան 6-րդ փողոցի բնակիչներից Սուրենը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել, որից հետո տունն ամբողջությամբ փլուզվել է, ինչի պատճառով էլ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 35-ամյա Հովհաննես Կլնչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Փողոցով քայլելիս երբ մոտենում էի նշված տանը, երիտասարդներից մեկը բարձր բղավեց․«Տղեք Հովոն մահացավ, մեր լավ ընկերը էլ չկա»։

Բակի բնակիչները լավ չէին ճանաչում Հովհաննեսին, բայց որոշ տեղեկություններ տրամադրեցին ․«Էդ տանը վարձով էր ապրում, ամուսնացած բաժանված , միայնակ տղամարդ էր, իր համար ապրում էր»:

Տուժողին տեղափոխել էին հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում:

Մեկ այլ երիտասարդ էլ տեղեկացրեց, որ պայթունի պատճառով հարևան սեփական տների պատուհանները կոտրվել են․ «Պատուհանները լռիվ ջարդուփշուր է եղել, ֆինանսական կուրուստ ունենք»։

Երբ այնտեղ հարևանների հետ զրուցում էինք, Սուրենը հեռախոսազանգ ստացավ, ընկերներից մեկը տեղեկացրեց, որ Հովհաննեսը մահացել է։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ