09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

154 կանանցից 14-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է: «Էկոմենս» ախտորոշման լաբորատորիան կանանց մեկ ամսյակի առթիվ հայտարարած ակցիան շարունակելու է ևս մի շաբաթով՝ մինչև ապրիլի 11-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին  Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյանը:

 «Ես կոչ եմ անում մեր հասարակությանը, որ հետևեն իրենց առողջությանը ոչ միայն այսպիսի ակցիաների ժամանակ, այլ նաև առօրյայում: Մենք հայտարարել էինք համատեղ ակցիաներ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Սակայն որոշեցինք երկարաձգել այս ակցիան ևս մի շաբաթով: Ակցիայի ժամանակ ստուգված 154 կանանցից ցավոք սրտի 14-ը ունեին քաղցկեղ: Ունեցանք նաև կրծքավանդակի սոնոգրաֆիա 171 հոգու մոտ, ինչպես նաև վահանագեղձի սոնոգրաֆիա 91-ի: Եղան նաև գինեկոլոգիական ստուգումներ, ատամնաբուժական օգնություն, և այլն»- նշեց Խաչանուշ Հակոբյանը:

Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ ակցիայի շրջանակներում Հայաստանում են Հարվարդի համալսարանից մասնագետներ, որոնք ապրիլի 16-ին լազերային սարքի շնորհիվ հեռացնելու մարդկանց մաշկի վրայի մուգ լաքաները:

 «Տարեց-տարի ավելանում է այն մարդկանց քանակը, որոնք հետևում են իրենց առողջությանը: 154 ստուգված կանանցից 14-ի մոտ հայտնաբերված քաղցկեղը շատ է մեզ համար»,-հավելեց Խաչանուշ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ