15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիքներ. Հայկական Ժամանակ

Մարտի 4-ին «Նուբարւսշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունե­ցած սպանության գործի ընթացքից գրեթե ոչինչ հայտնի չէ, գրում է «Հայկական ժամանակը եւ հիշեցնում, որ սպանվողներից մեկը հայտնի քրեական հեղի­նակություն Երրորդմասցի կոկիկն էր ու գործը հիմա գտնվում է ԱԱԾ վարույթում: ԱԱԾ-ն, իր հերթին, ժլատ է գործով տեղեկություններ տրամադրելու հարցում: երեկ ԱԱԾ մամուլի կենտրո­նից հետաքրքրվեցինք կա՞ն գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ, […]

Աղբամանի մոտ հայտնված «մերկ աղջիկները» ահաբեկեցին…/ֆոտո/

«Վայ, սրանք  ո՞վ են՝ վախեցա»,-Երևանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի կողքով անցնելիս լսեցի մի կնոջ ճիչ: Շրջվեցի ու հանդիպեցի  բավականին զվարճալի մի տեսարանի: Կնոջ բարձրացրած աղմուկից հետո բոլորը այդ կողմ էին նայում: Աղբամանից մի փոքր հեռու երկու մերկ տիկնիկներ էին ծառին հենված: Փաստորեն նրանք էլ ունակ են ահաբեկելու:

«Ե՞րբ հասցրիր այդքան կնոջ հոգին հասկանալ».մայրը բացահայտեց/վիդեո/

Մոր համար զավակի հետ կապված ամեն բանը թանկ ու հիշարժան է: Սպարապետ  Վազգեն Սարգսյանին առնչվող  ցանկացած հարցի Գրետա մայրիկը պատասխանում է հուզված ու տարվում է հուշերով: Մեր հարցին, թե իր կերտած գրական հերոսներից  ո՞վ է ավելի նման Վազգեն Սարգսյանին, Գրետա մայրիկը պատասխանեց .««Վերջը» վերնագրով պատմվածքը իրական է: Հերոսը Վազգենի հորեղբայրն է, հիվանդացավ ու երիտասարդ մահացավ»,-պատմեց […]

Տղամարդը բռնաբարել եւ սպանել է մի կնոջ ու նրա 3-ամյա դստերը

Կալուգայի դատարանը 26-ամյա տղամարդու մեղավոր է ճանաչել 2 անձի բռնաբարության եւ սպանության մեջ: Ինչպես պարզվել է գործի մանրամասներից, 2014-ի հունիսին մի կնոջ բնակարան է եկել նրա վաղեմի ծանոթը, ով նախ բռնաբարել է կնոջն ապա դանակահարելով սպանել նրան: Ապա հանցագործը բռնաբարել է եւ սպանել կնոջ 3-ամյա դստերը, հայտնում է KalugaNews-ը: Հանցավոր արարքից հետո տղամարդը թալանել է […]

Մեր ընթացքով չվիրավորենք կամ չգայթակղենք, Օրվա խորհուրդը

Պահեցողության մեջ առավել կամ նվազ չափով անպայման պետք է ուշադիր լինենք մեր կողքինների հանդեպ, որպեսզի մեր ընթացքով չվիրավորենք կամ չգայթակղենք ու այդպիսով մեղանչենք Աստծո առաջ: Ա Կոր. 8: 5 – 9: 23։ Մարտի 12, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

Գայ-Ակնաշեն ավտոճանապարհի վիճակը բարելավվել է

ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ-Գայ-Ակնաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գայ-Ակնաշեն 0,67 կմ երկարությամբ հատվածի վիճակը հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել է: Ճանապարհը տարիներ շարունակ չի վերանորոգվել, ինչի հետևանքով ճանապարհահատվածի սկզբնամասում ասֆալտբետոնե պատվածքը բացակայում էր: Առաջացած խորքային փոսերը խոչընդոտում էին անվտանգ երթևեկությանը, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում գոյություն ունեցող ծածկի վրա առաջացել էին լայնական, երկայնական և ցանցավոր  ճաքեր: Բացակայում էին իջատեղերը, […]

Թուրքերն ուրախանում էին,երբ դիակների մոխիրի մեջից հալված ոսկու կտորներ էին գտնում

Վերգինե Մայիկյանի վկայությունը 1898 թ., Մարաշ Վերգինե Մայիկյանը պատմում է, որ երբ թուրքերը հարձակվել են Մարաշի վրա, 2000-ից ավելի մարդ պատսպարվել է Քառասուն Մանկանց եկեղեցում, որն ամենամեծն էր և ամենաապահովը: Գիշերը թուրքերը բարձրացել են եկեղեցու կտուրի վրա և նավթոտած վառվող շորի կտորները նետել են գմբեթից ներս: Հազարավոր մարդիկ գոռացել, աղաչել են դուռը բացել, այրվող ոսկորների հոտը տարածվել […]

Քաղաքական կոնսուլտացիաներն անհրաժեշտություն են

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի քննարկման փուլն արդեն մեկնարկել է: Նախագահը` բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցերն ու սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող այլ խնդիրներն այսօր քննարկել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ), Բարգավաճ Հայաստան կուսակցության, իսկ ավելի վաղ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Երկրի քաղաքական ուժերի հետ ակտիվ քննարկումներն ավելի, քան կարևոր են, հատկապես երբ սահմանադրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի