23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ով կհաղթի ՝ «Եվրատեսիլ 2015»-ում. բուքմեյքերների կանխատեսումները /վիդեո/

Շատ շուտով Ավստրիայի մայրաքաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2015» հեղինակավոր երգի մրցույթը: Բոլոր երկրների մասնակիցները արդեն հայտնի են, եւ բուքմեյքերները սկսել են կանխատեսումներ անել, թե որ երկիրը կհաղթի այս տարի: Այս պահի դրությամբ բուքմեյքերները հաղթողի ամենահաբանական թեկնածու են համարում Իտալիայի ներկայացուցչին: Հաղթողի հիմնական հավակնորդներից է նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան: Բուքմեյքերները Հայաստանի ներկայացուցիչներին`GENEALOGY խմբին իբրեւ հաղթողնի […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 20-ին` ժամը 13:00-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է: Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Թուրքիան 3-րդն է աշխարհի դժբախտ երկրների շարքում

Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Gallup» ամերիկյան հետազոտական ընկերությունը փորձել է երջանկության մասին հարցումներ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրքական «Յենի Ասիա» լրատվական կայքի հաղորդմամբ`այսօր նշվող ՄԱԿ-ի կողմից սահմանված Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ «Gallup»-ը լայնամասշտաբ ուսումնասիրություն է անցկացրել 143 երկրներում: Ստացված արդյունքների համաձայն` ամենադժբախտ երկիր է ճանաչվել Սուդանը, 2-րդ տեղում հայտնվել է Ալժիրը, որտեղ […]

«5 օրից ադրբեջանական բանակի 50 տոկոսը ջախջախվելու է» /վիդեո/

Սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանի կարծիքով՝ հակառակորդի անհաջող դիվերսիոն փորձերը պայմանավորված են նրանով, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարության համար իրենց զինվորը արժեք չունի: Այդ մասին այսօր նա ասաց «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին: «Եթե մենք զոհեր ենք տալիս, ու մեր հայրենակիցները կարծիք են հայտնում, որ մենք թույլ ենք, ապա ես էլ կասեմ, որ իրենք հավ են, որ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

Մարտի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Ողջունելով նորանշական դեսպանին՝ Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում՝ հույս հայտնելով, որ դեսպան Մաշալովը իր նպաստը կբերի հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Մաշալովը նշեց, որ Թուրքմենստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ […]

«Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»

Ազգային ժողովում քննարկվում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի,Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Մելիքյանի, Արագած Ախոյանի հեղինակած փաստաթուղթը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, – առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի […]

Մահացել է Սինգապուրի պատմության մեջ առաջին վարչապետը

Նախօրեին 91 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն, ինչի կապակցությամբ երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել, հայտնում է Ռիա նովոստին: Նշվում է, որ Լի Կուան Յուի հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 29-ին, թաղման արարողությանը կմասնակցեն երկրի նախագահ Թոնի Թան Կեն Յամը, խորհրդարանի անդամներ, երկրի նախարարների կաբինետը։ Լի Կուան Յուն հայտնի […]

Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Մոսկվայում

Մարտի 19-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Վերապրածների վկայություններ. Փաստաթղթերի ժողովածու» խորագրով գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ Ի.Չերնիշենկոն և Ժ.Իվանովան, ՌԴ Պետական դումայի պատգամավորներ Ի.Ֆախրիտդինովը և Օ.Արշբայը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Գրոմիկոն, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կ.Զատուլինը, […]

Հիսուսը բացում է եկեղեցու դռները ամեն մեկի առջև, ով փնտրում է Իրեն. Հռոմի Պապ

«Եկեղեցին Քրիստոսի բնակատեղին է, գթասրտության տուն, որտեղ ընդունելութուն կա բոլորի համար, և քրիստոնյաները չպետք է իրենց իրավունք վերապահեն փակելու եկեղեցու դռները»,- հայտարարել է Հռոմի Պապն օրերս առավոտյան պատարագի ժամանակ. գրում է katolik.ru-ն: Հռոմի Պապը խոսել է Հիսուսի մասին, Ով բացում է եկեղեցու դռները ամեն մեկի առջև, ով փնտրում է Իրեն: Եվ մեծ հակամարտություն կա Հիսուսի […]

ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կոչ արեցին Փոստանջյանին, բայց ապարդյուն

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց և մերժվեց՝ 42 կողմ 0 դեմ 1ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչ այդ ԲՀԿ անունից հանդես եկավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, թե խմբակցությունը հորդորում է նախագծի հեղինակին ողջամիտ ժամկետով հետաձգել նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի