25 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ծաղիկները, խնդրեցի, որ բոլորը բարձրացնեն, որ համոզվեմ՝ բոլորը ծաղիկներ ունեն»

«Բոլոր հայ կանանց շնորհավորում եմ և անկեղծորեն հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը երբ էլ գնա Ծիծեռնակաբերդ, հավուր պատշաճի է այնտեղ ներկայանալու: Ես մտքիս ծայրով անգամ չեմ կասկածում, որ օրինակ այս երիտասարդ, սիրունիկ աղջիկը կհամարի, որ կարելի է գնալ ու անմար կրակի մոտ զվարճանալ, ու եթե ձեզնից որևէ մեկն այդպես կանի, այդ դեպքում ինքն իրավունք ունի դա վերագրել մեկ ուրիշին»,-այսօրն Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով օրեր առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած արարողությանը: Հիշեցնենք, որ 3000 ՀՀԿ կանայք ուղերձ էին հղել ամբողջ աշխարհին, սակայն լուսանկարները համացանցում մեծ աղմուկ էին բարձրացրել, և նշվում էր, որ կանայք այդ լուսանկարներում ուրախ տեսք ունեն:

«Մեծ միջոցառում է եղել. մեր նախատեսած 3000 մարդուց շատ ավելին է ներկա եղել, և նախապատրաստական աշխատանքը երկար է տևել: Դուք պատկերացնում եք չէ՞, որ հուշահամալիր բարձրանալը երկար ժամանակ է տևում, 3000-ից ավելի մարդկանց կուտակվելը ևս տևում է բավականին ժամանակ. կանայյք էին եկել հանրապետության տարբեր մարզերից, սյդ շաբաթ օրով` Զատիկին ընդառաջ, կանայք թողել էին իրենց գործերն ու եկել, իրենք էլ էին հավատում, որ աստվածահաճո բան էին անում, և այդ պահին իրար դիմավորում էին, ժպտում էին: Դա ոչ թե բուն միջոցառումն էր, այլ միջոցառման նախապատրաստական մասն էր»,-ասաց Նաղդալյանը:

Դիտարկմանը, որ վեր բարձրացված ծաղիկները հարսանյաց արարողություն էին հիշեցնում, Նաղդալյանը չհամաձայնեց. «Ծաղիկները որևէ հարսանյաց արարողություն չէին հիշեցնում, ծաղիկներով ևս կարելի է դժգոհությունը կամ պայքարը Ցեղասպանությունների դեմ արտահայտել, ծաղիկները, խնդրեցի, որ բոլորը բարձրացնեն, որ համոզվեմ, որ բոլորը ծաղիկներ ունեն»:

Նա նկատեց, որ ՀՀԿ կանանց խորհուրդը հասարակական-քաղաքական կազմակերպություն է. «Որի դպրոցի ուսուցիչ իմ ենթական չէ, որ պարտադրեմ` հատկապես հեռավոր մարզից բերեմ հասցնեմ, որ իմ հրամանը կատարի»,-ասաց Նաղդալյանը` հարցին ի պատասխան, թե շատ ուսուցիչներ բարձրաձայնում են, որ իրենց ստիպել են Ծիծեռնակաբերդ գալ: «Էս ամեն ինչը գալիս է նրանից, որ մարդիկ ունեն պայքարի, հակադարձելու` քաղաքական, կուսակցական, անձնական խնդիրներ, և ես առաջարկում եմ ձեզ ուրիշ թեմաներ գտնել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ