30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՌԴ-ում հայ շինարարներ են մնացել շենքի փլատակների տակ. 5 մարդ զոհվել է. Yerkir.am

Մարտի 28-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Yerkir.am-ի տեղեկություններով` արտագնա աշխատանքի մեկնած մի խումբ հայ շինարարներ մնացել են շինարարական փլատակների տակ:

Կայքի տեղեկություններով` նրանցից մի քանիսը Ջերմուկ քաղաքի բնակիչներ են եղել: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հաստատեց այդ տեղեկությունը: Նա նշեց, որ իրեն հայտնի է, որ 5 հոգի են մահացել. երեքը եղել են Ջերմուկից, մեկը՝ Խարբերդ գյուղից, մյուսն էլ ազգությամբ ուզբեկ է եղել: «Երեքն էլ մոտ 40-50 տարեկան են: Բարձր տեղում` 13-րդ հարկում պատ շարելիս են եղել, էդ վերամբարձ կռունկը, երբ աղյուսները բերել է, որ տեղադրի իրենց կանգած տեղը, կռունկի աշխատողն անզգույշ կպել է, և այն հատվածը, որի վրա կանգնած են եղել մեր քաղաքացիները, փլվել է»,- պատմեց Հովհաննիսյանը:

Հարցին` ինքը տեղյա՞կ չէ գործի իրավական մասից, քաղաքապետը պատասխանեց, որ Ստրասբուրգում է եղել, հուղարկավորության օրն է վերադարձել քաղաք: Մահացածների հուղարկավորությունը տեղի է ունեցել երեք օր առաջ:

Մանրամասները` Yerkir.am-ում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ