24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին»

Շնորհավորանք Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ

Սիրելի՛  մայրեր, քույրեր.

ՀՀ Երկրապահ Կամավորականների  միության, եռասերունդ  երկրապահի և  անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝  Մայրության և գեղեցկության  տոնի առթիվ,  ցանկանում  առողջություն և երջանկություն:

Մենք՝  երկրապահներս, գնահատում և արժևորում ենք  հայ  կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության,  ընտանիքի  ամրության,  այլև պետության կայացման ու  հզորացման  գործում:

Մեզ՝ եռասերունդ  երկրապահներիս  համար մայրը,  կինը,  քույրը  մշտապես  մեծարանքի են արժանի, այս  պատճառով էլ Մայրության  և  գեղեցկության տոնը  համարվում է  երկրապահներիս ամենասիրելի տոներից  մեկը:

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ  հղում  մեզ պարտադրված  պատերազմում զոհված  հերոս մարտիկների  հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Դուք  Արցախյան  պատերազմի և անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ  կինը  երկրապահ է և  անում է ամեն  ինչ հայրենիքի ու հայ մարդու  արժանապատվությունը բարձր  պահելու  համար:

Մեր հատուկ շնորհավորանքներն ենք հղում Արցախի հերոս  մայրերին, կանանց, ովքեր  պատերազմի տարիներին դարձան հայրենիքի  պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի  հենարան: 

Շնորհավորում ենք  նաև բոլոր այն  մայրերին ու  կանանց,  ում որդիներն ու  ամուսիններն այսօր  հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում  պաշտպանում են պետական  սահմանն ու մեր ժողովրդի  անդորրը:

Մեր շնորհավորանքներն ենք  հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց  զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են, որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային  բանակի  լավ զինվոր:  

Առանձնահատուկ  շնորհավորում եմ  հատկապես Ձեզ՝  «Պատանի երկրապահ» կառույցի սան  հայուհիներ,  մենք  հպարտանում ենք  ձեզանով:

Եվս  մեկ անգամ  Մայրության և գեղեցկության  տոնի առթիվ   իմ և եռասերունդ  երկրապահի անունից  շնորհավորում եմ հայոց  բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան  երջանկություն:

ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

Զորավար                              

Մանվել Գրիգորյան                                                                                               

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ