13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռաբիս սիրողի մոտ, երբ ասում ես Կոմիտաս/վիդեո/

Մեր օրերում շատ երիտասարդներ մոռացել են մեծերին հարգելու ոսկե կանոնի մասին: Հանրային տրանսպորտում հատկապես ակնառու են նման դեպքերը: Անգամ հղի կնոջը կամ մանկանը գրկած մորը նստատեղ չեն զիջում:

«Կարծես պաշտոն են ստացել ու չեն ուզում հրաժարվել իրենց փայ աթոռից»,-օրերս երթուղայինում բողոքում էր տարեց մի կին:

Թեմայի շուրջ զրուցեցի երիտասարդ բանաստեղծ, ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի հետ.« Ես ժամանակին նկատողություն անում էի, բայց հիմա հասկացել եմ, որ մարդու մեջ եթե դա չկա, այդ հատկությունը, ինչքան ուզում է իրեն նկատողություն անես չի ուղղվի: Դա նույնն է, որ ասենք, եթե մարդը ով սիրում է ռաբիզ երաժշտություն ու իր մոտ ասում ես Կոմիտաս ու դառնում ես իր համար ծիծաղելի»,-ասաց Ռազմիկ Գրիգորյանը:

Երիտասարդ ստեղծագործողը տիրող իրավիճակը ու հարգանքի բացակայությունը բնութագրող համեմատություն գտավ նաև Աստվածաշնչում.«Հիսուսը իր աշակերտներին ասում է՝ Դուք այս երկրի աղն եք, որովհետև աղը միշտ քիչ է, բայց մի պտղունց աղը մի կաթսա ճաշին կարող է համ տալ»,-հավելեց Ռազմիկ Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ