ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացմանը
«Հարգելի բարեկամներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող այս հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացում է: Մեզնից յուրաքանչյուրը գենետիկական ինչ-որ մի թելով, հիշողության ինչ-որ մի հատվածով, տոհմածառի առնվազն մի հեռավոր ու աննշան մասով կապված է այդ էջի հետ: Սա ոչ միայն մեր պատմության ամենաողբերգական էջն է, այլեւ հիշեցում մարդկության դեմ երբեւիցե իրականացված ամենասարսափելի […]





































