23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Մարտի  27-ին Մոսկվայում  մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը» , որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ: Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով, կրկնակի ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը՝,  մեր ամենահեղինակավոր մարզիկը՝ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացրեց մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի […]

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է 2014թ. աշխատանքների արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնել է,  որ նախարարության կողմից 2014թ.-ին մշակվել են թվով 161 իրավական ակտերի նախագծեր, որոնցից 147-ը ՀՀ օրենքների նախագծեր, 9-ը՝ ՀՀ […]

Մեծ հայրենասերը հիմնեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը

Կան անուններ, որոնք անմահանում ու դաջվում են ժամանակի հիշողության մեջ ավելի ամուր, քան Պրոմեթևսին ժայռին սեղմող գամերը: Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 65 տարեկան: 18 տարեկանից ազգային ազատագրական շարժմանը նվիրված պատանին անցավ փշոտ, բայց մեծ ճանապարհ: ԱՄԿ կուսակցությունից սերված հայրենասերը հիմնեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Այսօր նրա կուսակից ընկերները Եռաբլուր պանթեոնում հարգելու են […]

Իսկ ով չենթարկվի, տեղն ու տեղը կգնդակահարվի…./վիդեո/

«Հայաստանը կայացած պետություն է և կայացած բանակ ունի: Բանակից նոր վերադարձողից մինչև 50 տարեկանը պահեստային զինվոր են համարվում»,-մեզ հետ զրույցում ասաց սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Աճեմյանը նշեց, որ եթե Աստված չանի պատերազմ լինի բոլորն էլ գնալու են.«Քնից հանելու են ու տանեն, իսկ պատերազմի ժամանակ ով չենթարկվի` տեղն ու տեղը կգնդակահարվի: Պատերազմի օրենքն է դա»,-հավելեց ազատամարտիկը: […]

Մեր կյանքում լճացման ութ պատճառ

Կյանքը փոփոխություն և շարժում է՝ մշտապես նոր հնարավորությունների աղբյուր: Մեր հազար մղոններ թվացող ճանապարհորդությունը սկսվում է ընդամենը մեկ քայլից: Եթե տվյալ պահին ձեր կյանքը ձեր սրտով չէ, միշտ կա հնարավորություն այն փոխելու: Երբեմն դուք անգամ պարտավոր եք դա անել ինքներդ ձեր համար: Բավական է առաջին քայլն անել, և իրադրությունը կսկսի փոխվել: Դժվար ժամանակներն անցնելու համար […]

Քրիստոսի անունով,բայց Քրիստոսի դեմ /վիդեո/

Հայաստանում օր օրի աճում է քայքայիչ աղանդների թիվը: Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը բավականին լավ է ուսումնասիրել հայաստանյան աղանդների նմանություններն ու տարբերություննեը: «Բոլոր աղանդները, անխտիր՝ հայ ավետարանչական, հոգեգալստական կամ այլ խարիզմատիկ աղանդները Ամերիկայի մասոնական կառույցների կողմից ստեղծված աղանդներ են, որոնք Քրիստոսի անունով, բայց Քրիստոսի դեմ կառույցներ են»,-մեզ հետ զրույցում նշեց Ստամբոլցյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Եվս 9 ՀԿ կստանա դրամաշնորհ

 Մարտի 27-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ուսումնասիրելով մրցութային հայտերն ու ծրագրերը, որոշում է կայացվել ծրագիր իրականացնելու նպատակով ստորև նշված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր.   «Հասարակությանշրջանումզինվորիկերպարիարժևորումը՝որպեսերիտասարդհերոսիմարմնավորում» անվանակարգ՝   «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ «Ախուրյան» երիտասարդական ՀԿ «Աշխարհազոր» երիտասարդական, […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում

Մարտի 24-ին Վարշավայի կրթական ոլորտի աշխատողների «Համերաշխություն» միության և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու հայ-լեհական հիմնադրամի օժանդակությամբ տեղի ունեցավ «Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեական երկիր» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ձեռնարկին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի Մոկոտով և Ուրսինով վարչական շրջանների ղեկավարները, Հայ-Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը և […]

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:  2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի 30 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի