23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհի կեսին պապիկիս մայրը 1 տարեկան երեխային թողել է անծանոթ սայլի վրա ու հեռացել

Սուրիկ Մանուկյանի պատմությունը 1914 թ., Բասեն Լուսինե Մանուկյանն ArmeniaGenocide100.org-ին է ներկայացրել իր պապիկի ընտանիքի պատմությունը, որը լսել է տատիկից ու հորաքույրներից: Լուիսնեի պապու հորը և հորեղբայրներին թուրքերը շղթաներով կապել և գցել են գետը, իսկ մայրը իր 5 երեխաների հետ բռնել է գաղթի ճանապարհը։ «Պատմությունը լսել եմ տատիկիցս և հորաքույրներիցս։ Պապիկիս ընտանիքը գաղթել է Բասեն գավառի Դալիբաբա […]

Գյումրու Թատերական հրապարակում դանակահարել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանին. Գալա

Գյումրու Թատերական հրապարակում այսօր Հիմնադիր Խորհրդարանը հանրահավաք է անցկացրել, որի ընթացքում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ պատգամավորների ուղղությամբ, գրում է Galatv.am-ը: Հրապարակում նաեւ դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարվածը Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանն է: Վիրավորվել է որովայնից, այժմ նրան տեղափոխում են հիվանդանոց: Աղբյուր` Galatv.am

Գողացել է հարևանուհու բջջային հեռախոսը

Մարտի 26-ին ստացված օպերատիվ  տվյալներն իրացնելիս  ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները  բաժին են  հրավիրել 1959 թ. ծնված Նիկոլ Բ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, այցելության է գնացել իր հարևանուհի, 1978 թ. ծնված  Ռոզա Թ.-ին և օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու և բնակարանատերերի բացակայության հանգամանքից` հյուրասենյակի սեղանից գողացել է Ռոզա […]

Ահաբեկիչները հարձակվել են հյուրանոցի վրա, զոհերի թվում դեսպանն է /ֆոտո/

Իսլամիստ գրոհայինները հարձակվել են Սոմալիի մայրաքաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի վրա, ինչի արդյունքում նվազագույնը 7 հոգի է մահացել: Նշվում է նաեւ, որ զոհերի թվում է Սոմալիում Շվեյցարիայի դեսպանը: Նշվում է, որ պատանդների թվում կարող են կառավարության անդամներ լինել, որոնք այդ պահին եղել են հյուրանոցում, հայտնում է Midnimo.com-ը: Ահաբեկիչները զրահապատ մեքենայով մոտեցել են հյուրանոցի մուտքին եւ պայթեցրել […]

Երևանի կենդանաբանական այգու արջերը շուտով նոր ազատավանդակներ կունենան

Երեւանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այգու ազատավանդակների վերաձևավորման և կառուցման գործընթացը մեկնարկել է երկու տարի առաջ: Նոր ազատավանդակները զգալիորեն կբարելավեն արջերի կենսապայմանները, իսկ այգու այցելուներին մեկ քայլ ավելի մոտ կկանգնեցնեն վայրի բնությանը: Ազատավանդակներում կարող են բնակվել նաև այն արջերը, որոնք պահվում են տարբեր մասնավոր հաստատություններում, օրինակ՝ ռեստորաններում կամ առանձնատներում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

Մարտի 28-ին հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ մի խումբ պատգամավորներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ականավոր հայորդու շիրմին: Գալուստ Սահակյանն այցելել է նաեւ Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց, ուր եւս ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրի հուշարձանին: Խորհրդարանի ղեկավարը շրջել […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին և 29-ին Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկից մինչև Պուշկին-Տերյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու` շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով:

Մեկնարկել են ռազմական լրագրողների համար նախատեսված դասընթացները

Մարտի 27-ին մեկնարկել է «Ռազմական լրագրության հիմունքների ուսուցում և լրագրողների մասնագիտական ունակությունների բարձրացում» խորագրով ծրագիրը։ Այն համատեղ իրականացնում են «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ծրագրում ընդգրկված են շուրջ 10 երիտասարդ լրագրողներ, ովքեր առաջիկա ամիսների ընթացքում կանցնեն հեռուստատեսության, ցանցային լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական դասընթացներ։   Նախաձեռնության հեղինակ, «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, Հանրային հեռուստաընկերության […]

Ծանրաքաշ ու վատառողջ քաղաքացին ընկել է հատակին

Մարտի 28-ին, ժամը 01.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և վատառողջ քաղաքացին ընկել է բնակարանի հատակին, ում բարձրացնելու և մահճակալ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի