22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Որոշ ավտոճանապարհներին անձրև ու մառախուղ է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վայք-Սիսիան ավտոճանապարհի 15 կմ-ի հատվածը:

Գեղարքունիքի, Լոռու մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Մեղրու սարերում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին քաղաքներում տեղում է ձյուն, Արարատի մարզում, Արմավիրում, Աշտարակում տեղում է անձրև:

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում մառախուղ է: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
   

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ