Փարիզի մետրոյում տեղադրվել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ազդագրեր
Փարիզի մետրոյի կայարաններում տեղադրվել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված տեղեկատվական մեծ ազդագրեր: Ազդագրերը լուսաբանում են Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում բացված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը: Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, գրում է armeniangenocide100.org-ը: Ցուցադրությունը բացվել է ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի, ցուցադրության պատասխանատուներ պատմաբան Իվ Տերնոնի […]





































