06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ի՞նչ պակաս պահանջող է որ..»

«Քիմ Քարդաշյանի ՀՀ այցելությունից ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են նրա հետ»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Չեմ էլ ուզում ուռճացված տեսք տան։ Հիմա հայ է եկել  հայրենիք, պետք չէ երանգավորումներ տալ»,- ասաց նա եւ նշեց, թե շատերն ասում են, թե նրա ճանաչվածությունը պետք է օգտագործել: Բայց խնդիրը պետք է տեղափոխել անձնական խիստ կոմպլեքսավորված դաշտից դուրս, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ամեն ինչ պետք է պարզ դիտարկել:Հիմա եկել է, իր հայրենիքն է, պտտվում է, կարող է նաեւ մի օգտակար գործ անել: Մարդն իր զգացումներն ունի եւ այդ զգացումներով կարող է նպաստավոր գործ անել»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

Լրագրողի հարցին, թե կարելի՞ է Քիմ Քարդաշյանին ներգրավել հայ դատի պահանջատիրության գործընթացում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Ինչո՞ւ ոչ , ինքն է որոշում, ի՞նչ պակաս պահանջող է որ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ