04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծառն ընկել է ճանապարհի վրա

Ապրիլի 10-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է ճանապարհի վրա, խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Նոր-նորքի կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ ծառի 2 ճյուղ (մեծ և փոքր) իջեցրել, մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Ապրիլի 10-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում՝ Գուրգեն Մարգարյանի անվան մանկապարտեզի մոտակայքում, ծառը շրջվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 38ա հասցեում` թիվ 41 մանկապարտեզի տարածքում գտնվող ծառի ճյուղը պոկվել և ընկել է ճանապարհի վրա՝ այն դարձնելով դժվարանցանելի:
Հրշեջ-փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակցի համատեղ ուժերով ծառի ճյուղը մասնատվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ