15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մենք հանձնաժողովի հետ ամուսնական պայմանագիր չենք կնքել»

«Լրջագույն կորուստներ են եղել գազի ոլորտում, և երբ վավերացվում էր 20 տոկոսի վաճառքը, ԲՀԿ-ն հայտարարեց, որ դրա հետևանքները շատ լուրջ է լինելու: Ի վերջո, Գազի ժամանակավոր հանձնաժողովը չտվեց սպառիչ պատասխան, թե ովքե՞ր են մեղավոր»,-այսօր  Ազգային ժողովում ճեպազրույցների  ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը  նշեց, որ միջազգային մամուլն անդրադարձել է այն հարցին, որ ՀՀ Ազգային ժողովն դատապարտել է Իրաքում եզդիների դեմ ոճրագործությունն ու բռնաճնշումները: Լրագրողի հարցին, թե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» նամակով հստակ պահանջներ են ներկայացրել և ասել, թե որ դեպքում անդամ կառաջադրեն Կառավարության կողմից ստեղծված կոռուպցիայի խորհրդում, ինչպե՞ս ստացվեց, որ ԲՀԿ-ն լինելով ընդդիմություն առանց որևէ նախապայմանի անդամ է առաջադրել այդ խորհրդում, պատասխանեց. «Մենք նախընտրում ենք աշխատել, ոչ թե նամակագրական կապով պահանջներ ներկայացնել: Մենք ճիշտ ենք գտնում, որ մեր ներկայացուցիչը առաջին նիստին ներկայացնի մեր առաջարկները, և երբ որ կտեսնի հնարավորություն, հեռանկար, որ այդ հանձնաժողովը իրապես պայքարելու, այլ ոչ թե իմատացիա ստեղծելու համար է, մենք կքննարենք այդ հանձնաժողովում անդամ ունենալու հարցը»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ միայն կոռուպցիայի խորհրդի աշխատանքները տեսնելու դեպքում հնարավոր կլինի պարզել, թե արդյունավետ է գործում այդ հանձնաժողովը, թե՝ ոչ: «Մենք հանձնաժողովի հետ ամուսնական պայմանագիր չենք կնքել, ոչ բարաթ ու ոչ էլ այլ թուղթ կա»,-հավելեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ