ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստական հարցերով կոմիտեի ներկայացուցիչներին
Մարտի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ուսման Պայի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ որպես ֆրանկոֆոն ընտանիքի ակտիվ անդամի համար մեծ պատիվ և, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է հյուրընկալել 80 երկրների պատվիրակություններ՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի […]





































