ՀԱԿ-ի ունեցվածքը.Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայ ազգային կոնգրես կուսակցության հրապարակած 2014 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ դրամարկղի մնացորդը եղել 100 հազար դրամ: 2014 թվականի ընթացքում անդամավճարները կազմել են 2 մլն 734 հազար 400 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները (մինչեւ 100 հազար դրամ կատարել են 18 անձինք) կազմել է 1 մլն 710 հազար դրամ: […]





































