14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերահսկիչ պալատն արձանագրում է առողջապահության նախարարության բացթողումը

ՀՀ վերահսկիչ պալատը հրապարակել է 2014թ-ի իր տարեկան հաշվետվությունը, որտեղ անդրադառնալով ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն սացողներին դեղորայքի տրամադրման հարցին՝ արձանագրել է, որ 2013 թ-ի համեմատ 2014թ-ին կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման ու բաշխման համար նախատեսված միջոցները կրճատվել են 27.2%-ով կամ ավելի քան 634 մլն 581 հազ. դրամով, ինչը հիմնականում պայմանավորվել է դեղերի շուկայում գների անկմամբ ու «ինսուլին» դեղի ձեռքբերման նոր ընթացակարգով:

Նշվում է, որ ներկայում «ինսուլին» դեղատեսակը ՀՀ Կառավարությունը գնում է անմիջապես արտադրողից՝ բանակցային ընթացակարգով՝ մեկ սրվակի (10 մլ) համար վճարելով 1345 դրամ, այն դեպքում, երբ նախկինում պետությունը նույն չափաքանակի համար վճարում էր 4800 դրամ: Դեռ ավելին, եթե նախկինում հակադիաբետիկ դեղերը կազմել են կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի շուրջ 70 %-ը, ապա նոր մոտեցմամբ այն արդեն կազմել է 51%:

ՎՊ-ն ընդգծում է, որ դեղորայքի ձեռքբերման գործընթացում դեռևս առկա են որոշ խնդիրներ. ձեռքբերված ինսուլինի ծավալը նախորդ ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել է, ինչը համարժեք չէ նույնիսկ հիվանդների թվի աճի ցուցանիշին:

Արդյունքում բժշկական հաստատություններում արձանագրվել է ինսուլինի գերապահովվածություն:

Օրինակ՝ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվետու տարվա վերջնական մնացորդը կազմել է շուրջ 20000 սրվակ ինսուլին, այն դեպքում, երբ բժշկական հաստատություններն առաջիկա մի քանի ամիսների կտրվածքով ինսուլինով ապահովված են եղել: Գրեթե նույն պատկերն է արձանագրվել շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղահաբերի մասով:

2014 թվականի ավարտին «Դիա-զոն MR» դեղի մնացորդը եղել է 1672000 հատ, այն դեպքում, երբ բժշկական հաստատություններն առաջիկա 3-5 ամիսների կտրվածքով արդեն իսկ ապահովված են եղել դեղահաբով:

ՎՊ-ի զեկույցի համաձայն՝ ուսումնասիրությունները վկայում են, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կազամակերպություններում ինսուլինի և տարբեր տեսակի դեղահաբերի իրական պահանջարկի ձևավորման և դրան համապատասխան հետագա բաշխման հարցերին պատշաճ ուշադրություն չի հատկացրել, արդյունքում առաջացել է դեղորայքի մեծաքանակ մնացորդ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ