14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջի շատ բարձր և ազդեցիկ հնչողությունն էր. Հ. Նաղդալյան

 Վստահ եմ,  համայն հայությունը  ոգևորությամբ և  նվիրական զգացում- ներով  հետևեց Հռոմի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագի արարողությանը: Լսեցինք խոսքեր՝ ուղղված ողջ մարդկությանը և՛ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի անունից, և՛ կաթողիկոս Գարեգին 2-րդ-ի,  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինի և Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքի կողմից: 

Այս սուրբ արարողությունը իրոք պատմական իրողություն էր, շատ ու շատ մարդկանց, ում համար դեռևս պարզ չէր,  հասցրեց  ու նախանշեց արդար և ազնիվ մարդկանց վերաբերմունքը ՝առ ցեղասպանությունը, անմեղ նահատակների հիշատակը, նաև՝ առ այն կազմակերպիչներն ու հանցագործները, որոնք իրագործել են դարի մեծագույն ոճրագործությունը:  

Սա ,մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն էր, և  կարծում եմ, մեր կողմից որդեգրած՝  ճանաչման ու դատապարտման պահանջի  անօրինակ  բարձր և ազդեցիկ մի հնչողությունն էր , իրադարձություն, որի նշանակությունը մարդկության համար շատ կարևոր է և ժամանակի մեջ դեռ իմաստավորվելու է  ու երևալու:

Այստեղ, անշուշտ,  նշանակալի է մեր եկեղեցու հովվապետերի, հոգևոր առաջնորդների ազդեցիկ խոսքը , մեր սփյուքահայ հաստատությունների աշխատանքը, որով հասանք դրան, մեր արտաքին քաղաքական գերատեսչության և հատկապես՝ Վատիկանում մեր արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աշխատանքը, այն նվիրվածությունը,  համառությունն ու դրսում վայելող հեղինակությունը, որը տվեց իր արդյունքը:

Կարծում եմ, որ Հայաստանում և ամբողջ քրիստոնեական աշխարհում չկա մի մարդ, ով անմասն ու անտարբեր մնաց այս ընթացքում, և ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ աթոռում ունեցած իր ելույթում նշեց՝ ,,Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար մարդկության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկի դատապարտումը չէ միայն, մեր պայքարն ամենից առաջ այդ մեծագույն հանցագործության հետևանքով աշխարհից պակասած հավատի ու վստահության՝ քաղաքակրթության մեծագույն արժեքները քաղաքակիրթ աշխարհին ու մարդկությանը վերադարձնելու համար։ Մենք այդ ճանապարհի վրա ենք.

Երախտապարտ ենք վեհափառ  հայրապետ Գարեգին 2-րդ-ին,  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինին  և Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքին՝  այս նշանակալի իրադարձության և համայն հայության իղձերն ամփոփող ազդեցիկ խոսքի համար:

Շնորհակալություն Ձե՛զ,  Հայաստանի հանրապետության նախագահ:    

Հ.  ՆԱՂԴԱԼՅԱՆ

ԱԺ փոխնախագահ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ